Ներքին 3 տարի առաջ - 23:11 16-11-2022

Ֆրանսիան կարողացել է կանխել Ադրբեջանի ոչ ադեկվատ պատասխանը․ Արմեն Հովհաննիսյան

«Ֆակտոր թիվիի» հյուրը քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանն է։ Վերլուծաբանը խոսել է Ֆրանսիայի Սենատի բանաձևի ընդունման վերաբերյալ Ադրբեջանի ագրեսիվ արձագանքի մասին։

«Այս պահին պետք է դեռ զարգացումներին սպասենք։ Ինձ թվում է գործը պետք է վերջանա՝ գոնե դեսպաններին կանչելով։ Սկզբից Ադրբեջանը պետք է կանչի իր դեսպանին, Ֆրանսիան պետք է դրան պատասխանի։ Իսկ եթե չկա, ուրեմն Բաքվում այդ բողոքը հավուր պատշաճի է, այսինքն՝ չեն կարող չանել, ինչպես պետք է բացատրեն իրենց պահվածքը, եթե չանեն, չհասնի ավելի սուր մակարդակի։ Չմոռանանք, որ մի քանի օր առաջ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, հնարավոր է՝ կանխվել է շատ ավելի սուր ռեակցիան։ Ադրբեջանի արձագանքները սուր են, բայց իրենք տիկին Ալիևայի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի փոխնախագահի տեղը կորցնելուն շատ ավելի սուր ռեակցիա են տալիս, իրենց համար կարծես դա շատ ավելի կենսական է, քան Ֆրանսիայի այս հայտարարությունը։ Սա նշանակում է, որ Ֆրանսիան կարողացել է դիվանագիտական ձևերով կանխել Ադրբեջանի ոչ ադեկվատ պատասխանն իր հայտարարությանը»։

Վերլուծաբանը նշեց, որ Ֆրանսիայի սահմանադրական կարգն այնպիսին է, որ նախագահի հնարավորությունները, լիազորությունները՝ կապված արտաքին քաղաքականության հետ, շատ մեծ են, նույնիսկ ավելի մեծ, քան ԱՄՆ նախագահի լիազորությունները։

Խոսելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարության մասին՝ Հովհաննիսյանը ասաց, որ Ֆրանսիայի այս գործողությունները ավելի են շեշտում ԱՄՆ-ի կեցվածքը, որը շատ ավելի չափավոր է և հավասարակշռված, իսկ Հարավային Կովկասում միջնորդական դերի ստանձման համար պետք է երևալ անկողմնակալ և օբյեկտիվ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, Հովհաննիսյանը նշեց, որ դժվար է դատապարտել այն, ինչին մասնակից ես եղել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում