Ներքին 4 տարի առաջ - 16:38 16-11-2022

Սա ակնհայտ ապօրինություն է և անթաքույց քաղաքական հետապնդում «ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակված երկրում․ Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի Հայաստանից ելքի արգելափակմանը։

Ռուբեն Մեիքյանը գրել է․
«Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը՝ Արմեն Աշոտյանը, հրապարակավ նախապես հայտնելով այդ մասին, պատրաստվում է կարճաժամկետ մեկնել Եվրոպա՝ քաղաքական գործունեության օրակարգով։ Սակայն օդակայանում տեղեկանում է, որ Հայաստանից իր ելքն արգելված է, քանի որ ինչ-որ գործով նա մեղադրյալ է։ Իսկ դա օրենքով հնարավոր է մի դեպքում. եթե կիրառված լինի «բացակայելու արգելք» խափանման միջոց։

Սա ակնհայտ ապօրինություն է և անթաքույց քաղաքական հետապնդում «ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակված երկրում։

ՀԳ. Քպ-ականները թող հիշեն, որ այսպես կարելի է վարվել նաև իրենց նկատմամբ։ Մի օր այդ «հուշը» պետք կգա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է