Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:04 15-11-2022

Ինքնասպան եղած 23-ամյա կինը ամուսնու դագաղի կողքին իր մատանին դրել էր ամուսնու մատին ու խոսք տվել, որ շուտով հասնելու է նրան

Նոյեմբերի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Արծվանիստ գյուղում թշնամու ագրեսիայի հետևանքով զոհվածի 23-ամյա կինը՝ Լիլիթը, իրենց տան լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրեկանյանն ասաց, որ այսօր Լիլիթի թաղման երկրորդ օրն է։

Սիրեկանյանն ասաց, որ զույգն ամուսնացել էր այս տարվա հունվարին, երեխաներ դեռ չունեին․ «Աղջիկը ամուսնացել էր այս տարվա հունվարին, ո՛չ երեխաներ ուներ, ո՛չ էլ երեխայի էր սպասում»։

Վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ և՛ Լիլիթը, և՛ իր ամուսինը իրենց գյուղից են եղել, Լիլիթի ամուսինը զոհվել է սեպտեմբերյան մարտերում։

«Հենց մեր գյուղից էր Լիլիթը և ամուսնացած էր մեր գյուղից մի տղայի հետ, ով սեպտեմբերի 13-ին զոհվածներից մեկն էր, նա պայմանագրային զինծառայող էր, բայց նրան տվել էին լեյտենանտի կոչում․ հերոս տղա էր, դասակի հրամանատար, շատ մարդկային, մաքուր, հայրենասեր։ Որ նա զոհվեց, իր կինը չհամակերպվեց կորստին ու փաստացի մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել»։

Ինքնասպանության փորձ Լիլիթը կատարել էր նաև ամուսնու թաղման օրը, սակայն դա նրան չէր հաջողվել։

«Ամուսնու թաղման օրը մենք շուտ իմացանք, շատ շուտ բժշկով, հիվանդանոցով կասեցրինք․ թույն էր օգտագործել, ժամանակին իմացանք, կանխեցինք աղետը»,-ասաց Սիրեկանյանը։

Սիրեկանյանն ասաց նաև, որ Լիլիթը ապրում էր իր սկեսրայրի տանը, որտեղ որ հարս էր գնացել։ Վարչական ղեկավարն ասաց, որ այսօր՝ Լիլիթի եկնահողի օրը, լրացավ նրանց նշանադրության մեկ տարին։ Ըստ Սիրեկանյանի՝ ամուսնու մահվանից հետո Լիլիթը ուշադրության պակաս չի ունեցել․ «Ուշադրություն շատ կար, իր սկեսուրը այս երկու ամիսներին նրա սենյակում էր քնում։ Շատ ուշադրություն կար, շատ հոգատարություն կար։ Նա շատ արտակարգ երեխա էր, բարձրագույնը ավարտել էր կարմիր դիպլոմով, աշխատում էր մեր դպրոցում, շատ բանիմաց, շատ մակարդակով, գիտակից երեխա էր»։

Հետաքրքրվեցինք Սիրեկանյանից՝ ամուսնու մահվանից հետո Լիլիթը հաճախե՞լ է աշխատանքի, Սիրեկանյանն ասաց. «Նա աշխատել է այս դեպքից հինգ օր առաջ, հինգ օր առաջ ուսուցչական կոլեկտիվը, սկեսուրը, սկեսրայրը, հերը, մերը ստիպել են, որ գնա իր աշխատանքին, գոնե մի քիչ ցրվի, հազիվ էր համաձայնվել, երկու-երեք օր է գնացել իր աշխատանքին, ու այդ դեպքը տեղի է ունեցել»։

Հարցին, թե եղել են արդյոք դեպքեր, որ Լիլիթը ամուսնու մահվանից հետո ասի, որ չի պատկերացնում իր կյանք առանց ամուսնու, Սիրեկանյանն ասաց. «Այո՛, հենց ամուսնու թաղման օրը, հենց ամուսնու դագաղի կողքին իր նշանի մատանին դրել է ամուսնու մատին ու խոսք է տվել, ասել, որ սպասի, շատ շուտով հասնելու է նրան։ Դրանից ելնելով՝ շատ հսկողություն էին սահմանել։ Այդ ինքնասպանություն գործելու դեպքից երկու օր առաջ հորը ասել է, որ սկեսրայրիցս թույլտվություն է խնդրել, մի երկու օրով ուզում է գնալ։ Գնացել, իր հոր տանն է ինքնասպան եղել»։

Ըստ վարչական ղեկավարի՝ Լիլիթը դա գիտակցաբար է արել, որ հետագայում էլ խոսակցություններ, ասեկոսեներ չլինեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր