Ներքին 3 տարի առաջ - 17:06 13-11-2022

Դաշնակից երկրների զինվորական գերեզմանոցների հունական հուշարձանի մոտ տեղի է ունեցել հոգեհանգստի և ծաղկեպսակի զետեղման արարողություն

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի և զինադադարի ստորագրման տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Դաշնակից երկրների զինվորական գերեզմանոցների (Զեյթենլիկ) հունական հուշարձանի մոտ տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն, որը անց է կացվել Նեապոլի – Ստավրուպոլի թեմի հոգևոր առաջնորդ՝ Վարնավայի կողմից:

Արարողությանը ներկա են գտնվել ռազմական և քաղաքական իշխանությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ներքին գործերի՝ Մակեդոնիայի և Թրակիայի հարցերով փոխնախարար պարոն Ստավրոս Կալաֆատիսը, Սալոնիկի փոխմարզպետ Պարասկևի Պատուլիդուն, բազմաթիվ երկրների գլխավոր և պատվավոր հյուպատոսներ, պատգամավորներ, կուսակցությունների, միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը հաջորդել է ծաղկեպսակի զետեղման արարողություն, որի ընթացքում Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանի անունից ծաղկեպսակ է զետեղել Սալոնիկում Հայաստանի հանրապետության պատվավոր հյուպատոս Ակիս Դագազյանը:

Վերջինս միջոցառման ավարտին իր խոսքում մասնավորապես նշել է.

«...Առաջին համաշխարհային պատերազմը հայոց պատմության ամենագորշ էջն էր, որովհետև դրա ընթացքում իրականացվեց մարդկության պատմության ամենամեծ ոճիրներից մեկը՝ Հայոց Ցեղասպանությունը։ Այսօր մենք հարգում ենք Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը, դասեր քաղում անցյալից և ասում՝ #այլևսերբեք...»:



Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
22:50 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դիմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Արմեն Աշոտյան