Ներքին 3 տարի առաջ - 10:55 13-11-2022

Կա տեղեկություն, որ 12-ամյա աղջկա հանդեպ էլ սեռական բռնություն է տեղի ունեցել. Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում Պեմզաշենում մոր ու երկու անչափահաս երեխաների դաժան սպանության մասին․

«Նոյեմբերի 9-ին Պեմզաշենում մոր ու երկու անչափահաս երեխաների դաժան սպանության առաջին միտքն այն էր, որ միայն թուրքը էսպիսի դաժանությամբ կմորթի երիտասարդ կնոջ ու երեխաների։

Ու հասարակությունը որոշեց, որ սա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագիրը «նշելու» թուրքի արած ծիսական սպանություն է։

31-ամյա կնոջն ու 12 եւ 8 տարեկան երեխաներին դաժանաբար սպանածը թուրք չի. հայ է, ով իր պես անասուն իր ազգականի հետ մտել ու մորթել է մի ընտանիք։

Կա տեղեկություն, որ 12-ամյա աղջկա հանդեպ էլ սեռական բռնություն է տեղի ունեցել։
Թե սրա ու էն մյուս անասունի հետ ինչ է լինելու բերդում, էկեք չնկարագրեմ։

Բայց հիմա շատ պարզ մի հարց կա՝ կա՛մ էս հարցը վենդետայով պիտի լուծվի՝ արյուն-արյան դիմաց, կա՛մ գործող Քրեական օրենսգրքով առավելագյուն՝ ցմահ ազատազրկումը նման ոճիրի արդար հատուցում չի լինելու։

Առաջարկս, որ պարբերաբար անում եմ, ուժի մեջ է՝ ահա էսպիսի դեպքերի, մանկապղծության ու մի քանի այլ առավել դաժան հանցագործությունների համար վերականգնել մահապատիժը։

Ժամանակին օրենսդրական նախաձեռնություն էի պատրաստել՝ մանկապիղծներին գոնե քիմիական կաստրացիայի ենթարկելու համար, ինչը անգամ չհասավ հանձնաժողովում քննարկման փուլ։

Պատժի թիվ մեկ չափորորշիչը պիտի լինի արդարությունը։

Էս անասունին ու մի ընտանիք մորթած մյուս անասունին ցմահ դատապարտելն ու բերդում «փչացնելը» արդար հատուցում չի լինելու եւ վենդետա լինելու է։

Սրանց պիտի ենթարկել մահապատժի՝ օրենքով»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ