Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:42 11-11-2022

Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ հանցագործություններ լինում են նաև մեր երկրի քաղաքացիների կողմից. իրավապաշտպան

«Մինչ այժմ իրավապահ համակարգից չենք ստացել որևէ, գոնե, բացահայտման ենթադրյալ հաղորդագրություն, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ինչ հիմքով է կատարվել հանցագործությունը»։ Այսս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ խոսելով հանրապետությունը ցնցած Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած մոր և երկու անչափահաս երեխաների սպանությունից։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են մոր և երկու երեխայի դիերը։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ շատ դժվար է այդ դեպքի վերաբերյալ որևէ կարծիք կամ տեսակետ հայտնել. «Արդյոք դա գենդեռային բռնության հիմքով է կատարվել, արդյոք դա կատարվել է ուղղակի հափշտակության համար։ Շատ դժվար է այդ դեպքի վերաբերյալ որևէ տեսակետ կամ կարծիք հայտնել»։

«Բնականաբար սահմռկեցուցիչ հանցագործություն է կին, երկու անչափահաս երեխաներ սպանությունը բավական ծանր բռնությամբ ուղեկցվող իրավճակ է, որը որևէ կերպ, գոնե, նախնական վարկածներով հասարակությանը հայտնի չէ»,- ասաց Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, թե որքանով է հավանական, որ այդ հանցագործությունը՝ անչափահաս երեխաների դաժանաբար սպանությունը, լինի հայի ձեռքի գործ՝ Հովհաննիսյանն ասաց.

«Մենք այնքան դեպքերի ենք ականատես լինում, նախկին կամ այժմյան ամուսինների, զուգընկերների կողմից կանանց պարանոցը կտրել, հրկիզել, բազմաթիվ հարվածներով սպանել, իրականում որևէ բան չենք բացառում, դաժանության դեպքերի որակը բավական բարձր է այսօր և նույնիսկ ընտանեկան բռնության պարագայում կանայք ամենաշատը սպանվում են իրենց ամենամոտ գտնվող անձանց կողմից։ Այնպես որ, որևէ բան բացառել հնարավոր չէ»։

Հարցին, թե որքանով է մեր երկիրը ապահով, ինչպե՞ս մարդիկ կարող են հանգիստ ապրել մի երկրում, որտեղ նման դեպքեր են տեղի ունենում՝ Հովհաննիսյան ասաց.

«Ինձ թվում է աշխարհը բավական վտանգավոր է դարձել բոլորի համար և շարունակական ռազմական կոմֆլիկտները, շարունակական թշնամանքը հարևանների նկատմամբ, որը ավելի մեծ թափ առավ Ռուսաստան-Ուկրանիա պատերազմի պարագայում և բացի արտաքին անվտանգությունը, կա նաև ներքին անվտանգության խնդիր, բոլոր անհավասար և ոչ արդար մոտեցումները հասարակության մեջ դրանք լինեն գենդեռային հիմքով, դասակարգման հիմքով, կտրվածքը, որ առաջացել է իշխանության և ժողովրդի միջև, մեծ ճեղքվածքը, որը առաջացել է հարուստների և աղքատների միջև, այս բոլորն ավելի վտանգավոր են դարձնում միջավայրը որտեղ մենք ապրում ենք։

Այդ բռնությունները ուղեկցվում են այն պարագայում, երբ մարդիկ ունեն լրջագույն խնդիրներ պատկերացումների, լրջագույն խնդիրներ հասարակության ներսում այլ հավասարության հետ, և հատկապես բռնություններ կանաց նկատմամբ, որը թերևս առկա է հասարակության մեջ և կարծրատիպերը , որոնք փորձում են արդարացնել այդ բռնությունը որևէ կերպ»։

Դիտարկմանը, որ տեսակետներ են պտտվում, որ կատարվածում թուրքական հետք կա և հանցանք իրականացնողը հայ չի եղել՝ Հովհաննիսյանն արձագանքեց.

«Մեր պայմաններում ամեն ինչ է հնարավոր, հատկապես, հաշվի առնելով այն իրավիճակը, որ հասարակությունը լուրջ վախեր ունի և լուրջ կասկածներ ունի անվտանգային համակարգի վերաբերող, սակայն մինչև չբացահայտվի հանցագործությունը մենք չենք կարող դրա մասին հստակ տեսակետ հայտնել, բայց այն, որ նման սպանություններ կատարվում են նաև հայերի միջև, ավելին ասեմ, մերձավոր ազգականների, կամ նախկին զուգընկերների, ամուսինների կողմից՝ դրանք վկայում են նաև մեր հետազոտությունները։ Բացահայտված հանցագործությունների տարբեր նկարագրություններ մեզ տալիս են հնարավորություն փաստելու, որ նմանատիպ հանցագործություններ լինում են նաև մեր երկրի քաղաքացիների կողմից»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային