Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 21:32 10-11-2022

Ռաիսիի համոզմամբ՝ Իրանի թշնամիները հերթական անգամ պարտություն են կրել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ պատժամիջոցներն ու ապակայունացումը Իրանի թշնամիների երկու ռազմավարական սխալներն են իրանցիների նկատմամբ, որոնք միշտ ձախողվել են։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Ռաիսին այս մասին ասել է այսօր՝ Իրանի Պաքդաշտ քաղաք կատարած այցելության ժամանակ:

Ռաիսիի համոզմամբ՝ ինչպես երկրի թշնամիների դաժան պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվեց, այնպես էլ կձախողվի երկիրը ապակայունացնելու դավադրությունը։ Նա պնդել է, որ չնայած բոլոր ճնշումներին տարածաշրջանային առևտրում Իրանի մասնաբաժինը ավելացել է շուրջ 50 տոկոսով։

«Թշնամին ցանկանում էր, որ Իրանի նավթի վաճառքը հասնի զրոյի, Իրանը մեկուսացված լիներ, իսկ մեր առևտուրը դադարեց, Իրանը հեռացվեց տարածաշրջանային տնտեսությունից և երկրի արտադրության անիվը կանգ առավ։ Սակայն նա տեսավ, որ չնայած բոլոր ճնշումներին, նավթի վաճառքից Իրանի մասնաբաժինը տարածաշրջանային առևտրում ավելացել է 50%-ով, իսկ արտադրության անիվները պտտվում են իրանցի երիտասարդության ջանքերով։ Ուստի նրանք պաշտոնապես խոստովանել են, որ իրենց առավելագույն ճնշման քաղաքականությունը խայտառակ կերպով ձախողվել է»,- ասել է Իրանի նախագահը։

Ռաիսին նաև նշել է, որ Իրանը՝ հակառակ իր թշնամիների պահանջների, միացավ Շանհայի համագործակցության կազմակերպությանը և ընդլայնեց իր տարածաշրջանային համագործակցությունը։

«Թշնամին ասում էր, որ եթե չես ընդունում մեր պայմանները, այդ թվում՝ փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների խմբի, չես կարող հարաբերություններ ունենալ տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ, բայց նրանք տեսան, որ Իրանը միացավ Շանհայի կազմակերպությանը և անկախ իրենց պնդումներից ընդլայնեց իր տարածաշրջանային համագործակցությունը»,- եզրափակել է Ռաիսին։



Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին