Արտաքին 3 տարի առաջ - 13:35 10-11-2022

Փաշինյանին հստակ ասել եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունները փոխկապակցված են. Էրդողանը Երևանից «արդյունավետ քայլեր է» ակնկալում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Հայաստանի հետ երկխոսությունը, նշել է, որ Անկարան ձգտում է ընդլայնել «բարեկամների, ոչ թե թշնամիների շրջանակը»։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Երևանի քայլերը Բաքվի նկատմամբ դրական ազդեցություն կունենան մեր քայլերի վրա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Թուրքիան Հայաստանից դրական քայլեր է ակնկալում տարածաշրջանում։

«Հայկական սփյուռքը՝ լինի Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, դեմ է (Թուրքիա-Հայաստան) երկխոսությանը, ինչը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա։ Այս պահին մենք բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը վերհիշել է Պրահայում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը. «Ես նրան (Փաշինյանին) պարզ և հստակ փոխանցեցի Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունների փոխկապակցվածության վերաբերյալ։ Երևանից ակնկալում ենք արդյունավետ քայլեր:

Այս պահին ես չեմ կարող ասել (կարգավորման) որևէ մակարդակի հասնելու մասին։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ և նվազագույնի հասցնել սփյուռքի քայլերից բխող բացասականը»,- ասել է Էրդողանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում