Արտաքին 3 տարի առաջ - 15:03 08-11-2022

Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին. Հուլուսի Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադբրեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Աքարն այս մասին ասել է Թուրքիայի ռազմական ակադեմիայում Ադրբեջանի հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացված ընդունելության ժամանակ։

Հուլուսի Աքարը շեշտելով կարգավորման գործընթացին աջակցելու Թուրքիայի պատրաստակամությունը՝ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ կան որոշ նախաձեռնություններ, որոնք սնուցում են առկա փակուղին։ Նա նշել է, որ Անկարան դեմ է հանդես գալիս նման նախաձեռնություններին։

Նա նաև իր ուրախությունն է հայտնել այսպես կոչված «կարևոր և բովանդակալից տարեդարձի կապակցությամբ» համախմբվելու կապակցությամբ։ Աքարն ընդգծել է, որ այս օրը հեշտ չի եկել, ուստի անհրաժեշտ է գնահատել այն։ Նշելով, որ Ադրբեջանը շատ կարևոր է Թուրքիայի, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանի համար, Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ասել է. «Ադրբեջանը մեր սրտերում առանձնահատուկ տեղ ունի»։

Հուլուսի Աքարն իր խոսքում մեղադրել է Հայաստանին՝ «Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը օկուպացնելու, 1 միլիոն ադրբեջանցիների տեղահանելու և Խոջալուի ցեղասպանությունը իրականացնելու համար»։ Նա նշել է, որ 30 տարի շարունակ ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը մի մազաչափ անգան չեն շարժվել, սակայն պատերազմից հետո Եվրամիությունից տասնյակ մարդիկ եկել են տարածաշրջան՝ սահմաններին ինչ-որ պատճառներով աշխատանքներ կատարելու համար։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Հայաստանը «օկուպացայի ընթացքում փորձել է անխոհեմ կերպով շարունակել իր հարձակումներն ադրբեջանական տարածքների վրա»։

«Սրան էլ սահման կար, ինչ-որ պահից հետո մեր ադրբեջանցի եղբայրները ոտքի կանգնեցին և սկսեցին իրենց հողերը հետ վերցնել՝ ասելով «բավական է»: Ադրբեջանական հերոսական բանակը ազատագրեց իր օկուպացված հողերը: Նրանք ամբողջ աշխարհին ցույց տվեցին թուրքերի հզորությունը, ինչպես նաև այն, որ իրենք ունեն հաղթանակի հասնելու ուժ, հնարավորություն և կարողություն»,- ասել է նա:

Աքարը նշել է, որ այս գործընթացում վճռորոշ են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ կամքն ու առաջնորդությունը։ Նա ասել է, որ Թուրքիան այս գործընթացում լիակատար աջակցություն է ցուցաբերել իր սիրելի եղբայր Ադրբեջանին։

Անդրադառնալով հրադադարից հետո տարածաշրջանային կայունության, խաղաղության և բարգավաճման տեսանկյունից Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստեղծված համագործակցության մեխանիզմների կարևորությունը՝ Աքարը կարևորել է երկու երկրների միջև ստորագրված այսպես կոչված Շուշիի հռչակագիրը։

«Շուշայի հռչակագիրը եղել է մեր հարաբերությունների կարեւորագույն քայլերից մեկը։ Այս հռչակագրում ներառված էր մեր միասնության, եղբայրության և ապագայի ընդհանուր նպատակների ցուցանիշը։ Այս հռչակագրի շրջանակներում մենք նաև հայտարարել ենք, որ ձեռնարկելու ենք հնարավոր բոլոր քայլերը տարածաշրջանում կայուն խաղաղություն և հանգստություն ապահովելու համար։

Շատ կարևոր է, որ Հայաստանը նախ հասկանա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեկնած խաղաղության ձեռքը, ապա ձեռնարկվեն անհրաժեշտ գործողությունները։ Բոլորը, հատկապես Հայաստանը, պետք է տեսնեն, որ դա նույնպես կարևոր է տարածաշրջանի համար, և որ Կովկասն այս կերպ կարող է վերածվել խաղաղության և կայունության տարածաշրջանի»,- ասել է Հուլուսի Աքարը։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել նաև այն բանին, որ ներկայումս հայ-ադրբեջանական սահմանին գործում է 40 հոգուց բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը։ Աքարը միևնույն ժամանակ հարցրել, է թե որտեղ էր այդ դիտորդական առաքելությունը առաքելությունը մինչև այժմ։

«Սա պատասխան չունի։ Ադրբեջանն այստեղ 30 տարի հարձակման ու հալածանքի էր ենթարկվում։ Ուստի մենք պետք է ուժեղ և պատրաստ լինենք։ Մենք պետք է այնպիսի վիճակում լինենք, որ մեր ուժն օգտագործենք մեր իրավունքները և մեր օրենքը պաշտպանելու համար»,- եզրափակել է թուրք պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում