Մամուլ 3 տարի առաջ - 08:22 08-11-2022

Համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում համալսարանի մասին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ օպերային թատրոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին եւ ընդգծել, որ սա շատ կարեւոր հոբելյան է: «․․․Մենք առանց որեւէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը եւ, հետեւաբար, նաեւ մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձեւերի եւ այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին»: Ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատգամավորներ, դեսպաններ:

Մանկավարժականի գիտխորհրդի անդամ, «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստացել է միջոցառմանը մասնակցելու հրավեր, սակայն չի մասնակցել: Միայն երեկ մասնակցել է համալսարանում կազմակերպված միջոցառմանը, որտեղ ներկա չեն եղել իշխանությունները: «Մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էին, որ միջոցառում է լինելու, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: 2 օր առաջ էլ տեղեկացրին, որ օպերայի շենք մտնելու համար հրավիրվածները պետք է ներկայանան անձնագրերով: Ես արդեն իսկ գլխի ընկա, թե ինչ է կատարվելու՝ մերժեցի հրավերը: Ի վերջո` համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում համալսարանի մասին»,- ասաց նա: Ուսանողները նրան պատմել են, որ մինչեւ մտնելը «երկար-բարակ իրենց պայուսակներն են զննել, ինչը եղել է շատ տհաճ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը