Մամուլ 3 տարի առաջ - 08:04 08-11-2022

Արցախի կառավարությունը այս տարի հրաժարվել է բնակիչների համար գազը սուբսիդավորելուց. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի կառավարությունը որոշել է այս տարի հրաժարվել բնակիչների համար գազը սուբսիդավորելուց։ Պատերազմից հետո՝ երկու տարի կառավարությունը ձմռան ամիսներին սուբսիդավորում էր բնական գազի գինը՝ մինչեւ 180 խմ, էլեկտրաէներգիայի գծով՝ մինչեւ 500 կվտ/ժ: Չգազիֆիկացված բնակավայրերի եւ համայնքների համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում էր սահմանել մինչեւ 1500 կվտ/ժ:

Երեկ Արցախի ԱԺ եւ կառավարության համատեղ լսումներ են հրավիրել այդ թեմայով, կառավարության ներկայացուցչին՝ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին հնարավոր չի եղել համոզել։ «Կառավարությունը պատճառաբանում է՝ իբր գումար չկա, բյուջեն խնդիրներ ունի, մինչդեռ մենք հիմնավորում ենք, որ կա՝ բյուջեի 0.5 տոկոսն էլ չի կազմում։ Առանձին սուբսիդավորումներ մենք տեսնում ենք, բայց ընդհանուր բնակչության համար հրաժարվում են՝ պատճառաբանելով, որ եթե սուբսիդավորեն, ապա չգազիֆիկացված համայնքները տարիներով կմնան, չեն կարող գազիֆիկացնել, իսկ մյուս կողմից չեն կարող թողնել էլեկտրաէներգիայի հույսին, որը վերանորոգման կարիք ունի»,- երեկ ասաց ԱՀ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Բնակիչների համար այս «աչքալուսանք»-որոշումը համընկավ Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնամուտով։ Ինքը՝ նորանշանակ պետնախարար Վարդանյանը, երեկ ներկա չի եղել լսումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը