Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:35 07-11-2022

Կա եռամիասնություն՝ Անդրեասյան, Մինասյան, Թումանյանց․ նրանք չեն կարող միմյանց նկատմամբ անաչառ լինել․ Սիրանուշ Սահակյան

Ինստիտուցիոնալ խնդիրներով նշանակված իրավաբան գիտնականները խոցելի են, նրանք իրենց գործունեության արդյունքում ոչ թե մեծացնում են կառույցի նկատմամբ վստահությունը, այլ կամայական որոշումներ են կայացնում, ինչը մեծացնում է անվստահությունը ԲԴԽ նկատմամբ։ Այս մասին այսօր ԲԴԽ-ում դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Եթե գործը լուծող անձն ունի մտերմիկ հարաբերություններ գործի մասնակցի նկատմամբ՝ սա ինքնաբացարկի անվերապահ հիմք է։ Դուք տեսաք, որ տիկին Թումանյանցի առումով մենք 3 լրջագույն հիմք մատնանշեցինք, մինչդեռ Արդարադատության նախարարությունը բանավոր հայտարարությունից զատ որևէ ապացույց չներկայացրեց։ Բանավոր վստահեցումը որևէ աշխատակցի՝ դա ապացույց չէ։ Մենք խոսեցինք ենթակայական հարաբերությունների մասին Թումանյանցի և Անդրեասյանի միջև։

Անդրեասյանը եղել է Թումանյանցի անմիջական ղեկավարը և նրանց միջև կա այնքան մտերմություն, որ Անդրեասյանը նրան տեղավորել է նաև ԲԴԽ-ում, արդյոք նրա կարիերայի վրա վճռորոշ նշանակություն ունեցող պաշտոնատար անձի առնչությամբ կարող է Թումանյանցն անկողմնակալ լինել, պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է։ Եթե մենք փողոցում սա թեստավորենք պատասխանը լինելու է՝ ոչ։

Մենք ցույց տվեցինք նաև Թումանյանցի և Մինասյանի կապը, նրանք գործընկերներ են եղել, որպես տեղակալներ աշխատել են նախարարությունում, և կա եռամիասնություն՝ Գրիգոր Մինասյան, Կարեն Անդրեասյան և Երանուհի Թումանյանց։ Այստեղ կա սերտաճվածության այնպիսի աստիճան, որ այս 3 անձը միմյանց նկատմամբ չեն կարող անաչառ լինել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը