Ներքին 3 տարի առաջ - 12:41 05-11-2022

Բա ո՞ւր մնացին մեր բանակին նվիրված կենացները խաշի սեղանի շուրջ․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամին վերսկսել է կրակել մեր առաջնագծի վրա, ինժեներական լայնածավալ աշխատանքներ է անում, բացահայտ պատրաստվում է նոր հարձակման, իսկ մենք ազգովի չենք կարողանում մեկ-երկու դիրքի համար պերֆերատոր ձեռք բերել՝ ժայռերը քանդելու և մեր զինվորների համար խրամատ սարքելու։

Գիտե՞ք՝ ինչու չենք կարողանում։ Քանի որ հայրենասիրությունն էլ մեզանում խիստ ցուցադրական և ժամանակավոր է՝ պատերազմից պատերազմ։ Միջանկյալ հատվածում, երբ թշնամին պատրաստվում է հաջորդ հարձակմանը, մեր ժողովուրդը էլի իրեն հաճույքների է տալիս, հարսանիքներ, ֆոտոսեսիաներ, տոնածառ, տան նորոգում, ամեն ինչ, բացի զինվելուց։

Մինչև 30 մարդու անուն կարող եմ տալ, որոնք հետեւողականորեն օգնում են առաջնագծի կահավորմանը։ Իսկ մեր առաջնագիծը շատ երկար է, շատ-շատ: Ու մարդկանց հիմնական արդարացումն է՝ բա ՊՆ ինչ է անում։ Ասենք թե ՊՆ-ն վատ է աշխատում, բայց չէ՞ այնտեղ՝ առաջնագծում հենց ձեր երեխաներն են ծառայում։ Ախր հենց ձեր երեխաների վրա է կրակում թշնամին։ Ո՞նց, ո՞նց կարող եք այդքան անտարբեր լինել։ Մի պերֆերատորն ի՞նչ է, որ 20 օր չենք կարողանում ձեռք բերել։

Ծանոթ տղաներից մեկը առաջնագծին անհրաժեշտ երկաթե խողովակները չէր կարողացել գտնել, իր տան աստիճանների ճաղավանդակներն էր կտրել տարել։ Բա սա խայտառակություն չի՞։ Բա ո՞ւր մնաց թասիբով հայրենասեր հայի առասպելը։ Բա ո՞ւր մնացին մեր բանակին նվիրված կենացները խաշի սեղանի շուրջ։ Թե՞ դա ընդամենը մեկ բաժակ օղի խմելու և ավելի ախորժակով խաշ ուտելու առիթ է ընդամենը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը