Մամուլ 3 տարի առաջ - 08:11 05-11-2022

Իշխանություններն Արցախ այցելելը փորձում են գաղտնի պահել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 30-ին Արցախում նշվեց Արցախի ՆԳ նախարարության արտակագ իրավիճակների ծառայության հիմնադրման 30-ամյակը։ Արցախի ԱԻ պետական ծառայության պաշտոնական կայքում նշված է, որ տոնական միջոցառմանը մասնակցել են «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից»: Հատկապես ովքեր՝ չի ասվում:

Մենք տեղեկացանք, որ Հայաստանից այդ միջոցառմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն այդ մասին ոչինչ չեն հաղորդել, այն դեպքում, երբ ՔՊ-ականները նույնիսկ տնից աշխատանքի եւ աշխատանքից տուն գնալն են լուսաբանում։

Նոյեմբերի 2-ին ԱԻՆ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Փամբուխչյանը մասնակցել է Արցախում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հարցին, թե ինչու այդ մասին չեն հաղորդել, պատասխանեց, թե շուտով հայտարարություն կտարածեն։ Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ միջոցառումից 5 օր է անցել․ ո՛չ ԱԻՆ-ի ֆեյսբուքյան էջում, ո՛չ պաշտոնական կայքում եւ ո՛չ էլ նախարար Փամբուխչյանի պաշտոնական էջում այդ այցի մասին որեւէ հիշատակում չկա։

Արձանագրենք, որ այս իշխանությունների վախն Ադրբեջանից այնքան մեծ է, որ ոչ միայն չեն այցելում Արցախ, այլեւ այցելելիս էլ փորձում են գաղտնի պահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում