Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 19:44 27-04-2026

Արցախ վերադարձի հարցը ՀՀ իշխանություններն են փակում․ դրանից պատերազմի վտանգ չկա

«Չի կարող մեր իրավունքի պաշտպանությունը լինել պատերազմի պատճառ կամ առիթ, և Ադրբեջանն էլ դա շատ լավ հասկանում է»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով արցախցիների վերադարձի իրավունքի և այդ խոսույթը պատերազմի հետ կապելու իշխանական թեզերին։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, թե այսօր իրատեսական է խոսել Արցախ վերադառնալու իրավունքի մասին։

Oragir.News-ի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանն, անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ պարզաբանեց, որ աշխարհում Արցախ հայերի վերադարձի իրավունքի պաշտպանությունը բնավ չեն դիտարկում որպես պատերազմի սպառնալիք, այլ տեսնում են բացառապես բանակցային հարթակում։

Պատգամավորն ընդգծեց մի կարևոր հանգամանք. «Արցախի հարցը իրականում փորձում են փակել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները, բայց աշխարհը նման դիտարկում չունի»։

Նշեց նաև, որ ներկայիս իշխանությունների պարագայում արցախցիների իրավունքների մասին խոսելը շատ ավելի բարդ է, քան եթե լինեին ազգային իշխանություններ, որոնք այդ հարցը կունենային իրենց օրակարգում։ Ըստ նրա՝ վերադարձի օրակարգն այսօր միանգամայն ընկալելի է միջազգային հարթակներում։

Մետաքսե Հակոբյանը քննադատեց իշխող ուժի գործելաոճը՝ ընդգծելով. «ՔՊ-ականների ողջ գաղափարախոսությունը ստի ու կեղծիքի վրա է հիմնված․․․ նրանց բոլոր օրակարգերը պտտվում են սեփական իշխանությունը պահելու շուրջ»։

Նա նաև նշեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ատամներով պահում է Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգը։ Իսկ երբ առաջ է քաշվում ադեկվատ օրակարգ, որը վտանգում է նրանց իշխանությունը, ՔՊ-ն անցնում է շանտաժի ու տեռորի՝ ժողովրդին վախեցնելով պատերազմով։

Հակոբյանը հորդորեց հարցին նայել բարոյական և իրավական տեսանկյունից՝ բերելով պարզ օրինակներ․ «Զոհվածի մայրն իրավունք ունի՞ իր որդու շիրիմին ծաղիկ խոնարհել։ Օրինակ՝ ես իրավունք ունե՞մ իմ տուն գնալ, իմ տան դուռը բացել․․․ դա կարո՞ղ է պատճառ դառնալ պատերազմի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մասիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր. «Այսօր իրատեսական է խոսել Արցախ վերադառնալու իրավունքի մասին։ Դա իրական է։ Ես տեսնում եմ, որ մենք կարող ենք դրան հասնել»։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում