Արտաքին 3 տարի առաջ - 21:13 03-11-2022

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել

Ռուսաստանը և Ուկրաինան այսօր հերթական անգամ ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված անձանց փոխանակում են իրականացրել։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայում գերության մեջ գտնվող 107 ռուս զինծառայողներ ազատ են արձակվել, և Ռուսաստանը նույնպես 107 զինվորականի ուկրաինական կողմին է փոխանցել։ Նշվում է, որ ազատ արձակված զինծառայողները կուղարկվեն Մոսկվա՝ բուժման և վերականգնման նպատակով։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Կիևին վերադարձված 107 զինծառայողներից 74-ը գերեվարվել էին Ազովստալ գործարանի տարածքում։

Երմակի խոսքով՝ վերադարձված զինծառայողներից շատերը վիրավոր են, այդ թվում՝ նրանք, ովքեր գտնվում են ծանր վիճակում։ Նա հայտնել է, որ որոշ զինծառայողներ վիրավորվել են ռազմական գործողությունների հետո։

Ուկրաինացի պաշտոնյայի տեղեկություններով՝ ազատ արձակվածների թվում կա վեց սպա։ Նա հավելել է, որ ազատ են արձակվել նաև «Ազով» գումարտակի երեք անդամներ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ