Մամուլ 3 տարի առաջ - 08:34 03-11-2022

Մեկ անձ էլ է ճանաչվել անցանկալի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԱԾ-ն արգելել է Կամաեւ Անտոն Ալեքսեեւիչի մուտքը Հայաստան, վերջինս ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ պարտավորեցնի ԱԱԾ-ին՝ հանել իր տվյալները Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։
Հայցը նոյեմբերի 1-ին մակագրվել է Սեւանի դատարանի դատավոր Արկադի Մկրտչյանին։ Փորձեցինք պարզել, թե ով է Կամաեւը․ նրա ներկայացուցիչը` փաստաբան Անի Չատինյանը, անհասկանալի պատճառաբանություններ բերեց, թե իբր իր վստահորդից թույլտվություն չունի, այս փուլում չեն ուզում հարցը հանրայնացնել եւ այլն, չնայած ինֆորմացիան արդեն տեղադրված է դատական գործերի հրապարակման հարթակում` Դատալեքսում։

Չատինյանին խնդրեցինք Անտոն Կամաեւի հեռախոսահամարը տրամադրել, որ նրանից ճշտենք հանգամանքները։ Այստեղ արդեն փաստաբանն իրական պատճառն ասաց, թե ինչու մեր հարցերին չի պատասխանում։ Ասաց, որ ինքը Արթուր Սաքունցի կազմակերպության աշխատակիցն է։

Ինքը` Արթուր Սաքունցը, ով ժողովրդավարության եւ խոսքի ազատության մասին բարձրագոչ ճառեր է ասում, վերջին տարիներին հրաժարվում է պատասխանել մեր հարցերին եւ, փաստորեն, իր աշխատակիցներին էլ է արգելել: Բաց աղբյուրներից պարզեցինք, որ Կամաեւներից ամենահայտնին ռուս գործարար է՝ «Կվազար» ՓԲԸ հիմնադիրը:
Ընկերությունը զբաղվում է կառուցապատմամբ։ Մեր հարցին, թե ով է Անտոն Կամաեւը, եւ երբ է նրա մուտքը Հայաստան արգելվել, ԱԱԾ-ից պատասխանեցին, որ տեղեկությունն անձնական տվյալներ է պարունակում, չեն կարող տրամադրել, սպասենք դատական ակտի հրապարակմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը