Մամուլ 3 տարի առաջ - 08:08 03-11-2022

Երբ Արցախում տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Այսօր Արցախի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կընդունի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Անցած շաբաթ առաջին ընթերցումից հետո մինչեւ նոյեմբերի 1-ը սահմանվել էր առաջարկներ ներկայացնելու ժամանակ, սակայն խորհրդարանական 5 ուժերից ոչ մի առաջարկ չի ներկայացվել։ Մեզ ասացին, որ նախագիծը մշակվել է քաղաքական դաշտի կոնսենսուսով։ Երկրորդ ընթերցումից հետո այն, սահմանված կարգով, կուղարկվի Արցախի Գերագույն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու։ Եթե դատարանը որոշի, որ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, ԱԺ-ում կդրվի քվեարկության, եւ կնշանակվի հանրաքվե։ Որոշում կայացնելու համար օրենքը Գերագույն դատարանին ամիսուկես ժամանակ է հատկացնում։

Հանրաքվեն կկազմակերպվի Ազգային ժողովի որոշման ընդունման պահից 55-60-օրյա միջակայքում։ Այսինքն՝ Արցախում սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա եկող տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Նոր Սահմանադրությամբ՝ Արցախում հետ վերադառնալու են կիսանախագահական համակարգին: Հանրաքվեից հետո՝ 2023-ի վերջին, տեղի կունենան խորհրդարանական, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ»։

Մանրամասները՝ թերթը այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը