Արտաքին 3 տարի առաջ - 10:41 02-11-2022

Մենք կանենք այն, ինչը համարում ենք ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար. ԱՄՆ Պետդեպ


ԱՄՆ-ը կնպաստի Երեւանի և Բաքվի միջեւ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կողմնակից է խաղաղության հաստատմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անցկացմանը։

«Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է, որին ձգտում են երկու երկրները։

Այսպիսով, մենք կշարունակենք փոխգործակցությունը հաջորդ ամիսներին, որպեսզի նպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ երկկողմ հիմքի վրա, գործընկերների հետ միասին, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների շրջանակում։

Մենք կանենք այն, ինչը համարում ենք ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը