Մամուլ 3 տարի առաջ - 08:42 02-11-2022

ՌԴ տրանսպորտի նախարարության նոր որոշումը. ինչ կփոխվի Հայաստանի համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ՝ ՌԴ տրանսպորտի նախարարության որոշման մասին:
Մասնավորապես, լաստանավի տարածքում տրանսպորտային միջոցների մեծ ծանրաբեռնվածության պատճառով եւ անցումները «Կովկաս» նավահանգստում Ղրիմի Հանրապետության ուղղությամբ վերացնելու նպատակով ստեղծվել է լաստանավի վրա բեռնման սպասման հերթ: Այդ որոշմամբ սահմանվելու է այն ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը թույլատրվում է: Այսպիսով, լինելու է Ղրիմի Հանրապետություն բեռնափոխադրումների առաջնահերթություն: Թույլատրվող բեռներն են լինելու փչացող ապրանքներ, երկրորդ տեղում՝ ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցներ, դեղագործական արտադրանք:

Ընդ որում՝ այն բեռները, որոնք չեն պատկանում նշված ցուցակներին, խորհուրդ է տրվում ուղարկել՝ օգտագործելով երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտ: Հրապարակվել է նաեւ փչացող ապրանքների ցանկը՝ խորը սառեցված եւ սառեցված մթերքներ, այլ փչացող ապրանքներ, արագ փչացող ապրանքներ՝ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք եւ թթու կաթ, սննդամթերք, միս եւ դրա վերամշակման արտադրանք եւ այլ սննդամթերք, որոնք պահանջում են փոխադրման ջերմաստիճանային ռեժիմ: Ի վերջո, ի՞նչ են ենթադրելու այս փոփոխությունները, ինչպես կանդրադառնան Հայաստանի, այստեղ վաճառվող ապրանքների գների վրա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից։ Վերջինս լրագրողների հետ զրույցից հետո համաձայնել էր պատասխանել նաեւ մեր առանձին հարցերին, սակայն երբ իմացավ, թե մենք որ լրատվամիջոցն ենք ներկայացնում, որոշեց, թե չպետք է պատասխանի, քանի որ արդեն խոսել է: Այդ պահվածքից, ցավոք, ՀՀ ներմուծվող ապրանքների արգելքի խնդիրը չի լուծվում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը