Արտաքին 3 տարի առաջ - 18:37 31-10-2022

Թուրքիայի պաշտպանության նախարարը կբանակցի Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ այսօր երեկոյան ուկրաինական հացահատիկային միջանցքի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսային բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Աքարն այս մասին ասել է Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարության մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ հացահատիկային համաձայնագրի կասեցումը օգուտ չի բերի ինչպես Ռուսաստանին և Ուկրաինային, այնպես էլ որևիցե մեկին։

Անդրադառնալով ռուսական կողմի՝ Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումների պատճառով հացահատիկի նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունից հետո տեղի ունեցած զարգացումներին՝ Հուլուսի Աքարը նշել է, որ այս իրավիճակում նավերի մեկնումը կհետաձգվի, իսկ կարիքավորները արդեն սպասում էին այդ հացահատիկին։ «Այս դեպքում խնդիրը կմեծանա»,- ասել է Հուլուսի Աքարը։

Թուրք պաշտոնյան նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հարցի շուրջ բանակցություններ է վարում ուկրաինացի պաշտոնյաների հետ։ Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է իր աշխատանքը՝ հանուն հաշտեցման և բիզնեսի բնականոն աշխատանքի։

Հուլուսի Աքարը նաև հիշեցրել է, որ հացահատիկային միջանցքի շրջանակներում մինչ այժմ 409 նավերով ուկրաինական նավահանգիստներից փոխադրվել է մոտ 9.3 միլիոն տոննա հացահատիկ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ ռուսական կողմը Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո դադարեցնում է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին Ստամբուլում Թուրքիայի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել, որի շրջանակներում ուկրաինական հացահատիկային արտադրանքները և պարարտանյութերը Սև ծովի տարածքով տեղափոխվում էր Թուրքիա, իսկ այտնեղից՝ համաշխարհային շուկաներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը