Մամուլ 3 տարի առաջ - 08:26 29-10-2022

ԲԴԽ-ն կարևոր ֆրոնտ է իշխանության համար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Խորհրդարանի առաջիկա նիստում կքննարկեն եւ, ըստ ամենայնի, Գրիգորյանին կընտրեն այդ պաշտոնում, որը թափուր է մնացել Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո։

Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատել է 2018 թվականի հուլիսից մինչեւ 2021 թվականի հուլիսը: Պաշտոնից ազատվելու օրերին էլ նա պաշտպանել էր դոկտորական ատենախոսությունը: Դրանից անցել է մեկ տարուց ավելի․ այս ընթացքում Գրիգորյանը լուռ է եղել, չի քննադատել Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին, ուստի արժանացել է երկրորդ անգամ պաշտոն ստանալու պատվին: Հոկտեմբերի 17-ին նա դիմել էր ՀՀ զինվորական դատախազի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար:

Ընդ որում` միակ դիմողն է, սակայն, հավանաբար, ԲԴԽ-ն ավելի կարեւոր ֆրոնտ է իշխանությունների համար, իսկ Գրիգորյանն այն քչերից է, ով ե՛ւ գիտական կոչում ունի, ե՛ւ իշխանություններին ծառայելու փորձ։ Ուստի որոշվեց, որ նա հետ վերցնի դիմումը եւ գործուղվի ԲԴԽ` գիտնական-անդամի պաշտոնում աշխատելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը