Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:43 28-10-2022

Սրտացավություն ունենային՝ որպես ցեղասպանված ժողովրդի հատուցում՝ կճանաչեին Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը․ քաղաքագետ

«2019-2020 թվականներին և դրանից առաջ շրջանառվող, այսպես կոչված, Լավրովյան պլանը շատ ավելի լավ կլիներ Հայաստանի համար, քան ներկա իրավիճակը»։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե իրենք երկար տարիներ Հայաստանին առաջարկում էին Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջաններն Ադրբեջնին վերադարձնելու ճանապարհով, սակայն, Երևանը գնաց իր ճանապարհով։

«Այդ դեպքում 5 շրջանները տրվում էին, երկուսը պահվում էր, բայց հայկական կողմը հրաժարվում էր կոնկրետ տվյալ պահին։ Մերժման 2 հիմնական կետ է եղել․ այն, որ կարգավիճակի հարցը չի հստակեցվում, և «ադրբեջանցի փախստականները» պետք է «վերադառնան» Շուշի և մյուս բնակավայրեր։ Այս երկու մասով Հայաստանը համարել է, որ եթե դրանք կան, ուրեմն էստեղ հայկական շահը ոտնահարվում է։ Բայց, իհարկե, պատերազմի արդյունքում, ստեղծված իրավիճակի հետ համեմատելով, 5+2 պլանը, կարելի է ասել, որ երանություն էր Հայաստանի համար»,- ասաց նա։

Անդրադառնալով արդեն օրեր անց՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ակնկալիքներին՝ քաղաքագետը հայտնեց, որ այս առումով մրցակցություն է գնում Արևմուտքի և Ռուսաստանի միջև։

«Թե ով իր ձեռքը կվերցնի հակամարտության կարգավորման մոդերատորությունը, դիրիժորությունը։ Եվ, իհարկե, սա միայն հակամարտության կարգավորում չէ նշանակում։ Նշանակում է նաև Հարավային Կովկասում որոշակի լծակների պահպանում կամ նոր լծակների ձեռքբերում։ Այս պայքարը գնում է Հարավային Կովկասի էներգետիկ ռեսուրսների, Իրանի հետ սահմանակից լինելու հանգամանքի և այն լոգիստիկ ծրագրերի պատճաով, որոնք այսօր պլանավորում են Չինաստանը, Իրանը կամ Հնդկաստանը։ Այսինքն, գնում է մեծ գոբալ պայքար՝ շահի, ազդեցության, էներգետիկ ռեսուրսների և կապուղիների համար»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ այս գլոբալ պայքարում հայկական շահը նվազագույն տեղ է զբաղեցնում։ 3

«Պարզապես, Հայաստանի բախումն Ադրբեջանի հետ և այս երկարատև հակամարտությունը պատրվակ է՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրականացման համար։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքի երկրները չունեն սրտացավություն։ Եթե ունենային, որպես ցեղասպանված ժողովրդի հատուցում՝ կճանաչեին մի փոքրիկ Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը։ 26 տարի ոչ ոք չի ճանաչել, բայց հիմա հայտնվելու են «փրկիչներ»՝ մեկ Մոսկվայում, մեկ էլ Բրյուսելում։ Եվ մենք հիմար չենք, հասկանում ենք, թե հարցի էությունն ինչ է»,- եզրափակեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի