Արտաքին 3 տարի առաջ - 12:47 26-10-2022

Թեհրանն անօրինական է համարում Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությունը

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի անհիմն մեղադրանքների վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությունն անօրինական է և կազմակերպությունը չպետք է հիմնված լինի արևմուտքի պնդումների վրա։ Այս մասին իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Իրավանին շեշտել է, որ արևմտյան երկրները՝ մասնավորապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական ​​անդամները, մեղադրում են Իրանին՝ 2015 թվականի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի որոշակի կետ խախտելու մեջ, մինչդեռ նրանք շարունակում են խախտել նույն բանաձևով նախատեսված իրենց բոլոր իրավական պարտավորությունները։

«Այս մոտեցման աղաղակող օրինակ է ԱՄՆ-ի անօրինական դուրս գալը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: Այս ակտը նաև համարվում է միջազգային իրավունքի կանոնների, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի 2231-ի կանոնների բացահայտ խախտում»,- գրել է Իրավանին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված իր նամակում։

Իրավանիի խոսքով՝ արևմտյան երկրները Իսլամական Հանրապետության դեմ իրենց պահանջները արդարացնելու համար հուսահատորեն փորձել են սխալ մեկնաբանությունների հիման վրա Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ մեղադրանքները կապել 2231 բանաձևի հետ։

Իրավանին իր նամակում կտրուկ դատապարտել է արևմտյան որոշ երկրների՝ մասնավորապես եվրոպական եռյակի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մեղադրանքները Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու վերաբերյալ։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մշտական ​​ներկայացուցչությունները կազմակերպությանը կոչ էին արել հետաքննել Ուկրաինայում իրանական անօդաչու սարքերի հնարավոր կիրառումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի