Ներքին 3 տարի առաջ - 12:39 26-10-2022

Ադրբեջանի հարձակման հետեւանքով մենք ունենք 240 զոհ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ հեռուստատեսթյունների այդ հայտնի դերակարատների կողմից. մենք ունենք հարձակման հետեւանքով 240 զոհ, մենք ունենք մեր սահման ներխուժած օտարերկրյա զորք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանն այդքան մեծ չի, որ հանդուրժի թեկուզ մեկ մետր զիջում եւ ասի՝ հարաբերություններ ենք հաստատում: Հայաստանը ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները չի փչացնում: Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների նկատմամբ պարտավորությունները, որ վերցվել են, ի կատար ածվեն եւ դրա համար անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցի չկա, սիրել-չսիրելու հարց րչկա, կան պարտավորություններ, որոնց կատարմանը մենք հետամուտ ենք լինելու եւ փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։

Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել