Ներքին 3 տարի առաջ - 11:59 26-10-2022

Չարեքտար գյուղում վերանորոգվել են առանձնատներ, դպրոց, բայց բնակիչների մեծ մասը չի վերադարձել. Արցախի քաղաքաշինության նախարար

Պատերազմից հետո գրություն ենք ստացել Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի ղեկավարից այն մասին, որ գյուղի բնակիչները ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ և բնակվել: Այնուհետև կազմակերպվել են գյուղի այրված, ավերված տների վերականգնման աշխատանքները: Վերանորոգվել, վերակառուցվել և կահավորվել է մոտ 25 առանձնատուն ու դպրոցը:

Վերականգնվել է գյուղի էլեկտրամատակարարումը, իսկ ջրամատակարարումն ապահովելու համար արդեն պատրաստ է արտեզյան ջրհորը: Հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներով բնակիչների մեծ մասը չեն վերադարձել, ապա նախարարությունը նպատակահարմար չի գտել շարունակելու նախանշված ծրագրերը և որոշ աշխատանքներ դադարեցվել են:

Այս մասին նշել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում պատերազմից հետո իրականացված բնակարանաշինական ծրագրին:
Անդրադառնալով պատերազմից հետո Արցախում մեկնարկած շինաշխատանքներին՝ նխարարը նշել է՝ Արցախյան առաջին պատերազմից հետո մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը Արցախում երբեք նման ծավալի շինարարություն չի իրականացվել:
«Այս ընթացքում վերանորոգել ենք նաև տեղահանվածների համար նախատեսված ավելի քան 450 հին, տիրազուրկ տուն, զոհված ազատամարտիկների ընտանիքներին պատկանող՝ մոտ 300 տուն: Նման ծավալները բնական է, որ առաջացնելու էին համապատասխան խոչընդոտներ ու խնդիրներ: Դրանցից հիմնականն աշխատուժի սղությունն է, որ զգացել ենք պատերազմից հետո և առկա է մինչև հիմա: Որոշ չափով չեն բավարարում ֆինանսական միջոցները, քանի որ ծրագիրը բավականին մեծ ու ծախսատար է»,- նշել է նա
Նախարարը հետպատերազմյան երկու տարվա գլխավոր ձեռքբերումը համարում է բնակարանաշինությունը:
«Բնակարանաշինությունը մարդկանց հույս է տալիս, որ եթե կառուցվում է, ուրեմն կառուցվում է ապրելու համար: Պատերազմից հետո մեր առաջին խնդիրը եղել է հիմնականում հրետակոծությունից վնասված բնակելի տների վերանորոգումը, որ մեր հայրենակիցները ժամանակին վերադառնան իրենց օջախները, իսկ պետության կողմից հնարավորինս շուտ աջակցություն ցուցաբերվի, որպեսզի ապրելով ու ապրեցնելով շարունակենք շենացնել Արցախը: Իրականում շատ ծանր օրեր ենք ունեցել այս ընթացքում, սակայն այն, ինչ հաջողվել է իրագործել այս ընթացքում, իմ համոզմամբ, հուսադրող է»,- ասել է Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի