Արտաքին 5 տարի առաջ - 16:54 25-10-2021

Աֆղանստանի բնակիչների մեծ մասը սովահարության շեմին է. ՄԱԿ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համատեղ զեկույցում ասվում է, որ Աֆղանստանի 39 միլիոնի կարգի բնակչությունից 22,8 միլիոնը հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում «ճգնաժամային» կամ «ծայրահեղ» մակարդակով կբախվի պարենի անբավարարության խնդրին:

Բացի վերջին զինված հակամարտությունից և դրա հետևանքներից, աֆղանցիների՝ սննդի հասանելիության նվազեցման նախադրյալների թվում են նաև COVID-19 կորոնավիրուսային համավարակը և երաշտը։

Նախորդ գնահատականի համեմատ՝ Աֆղանստանում սովահարության եզրին գտնվող բնակիչների թիվն աճել է 37 տոկոսով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է