Արտաքին 4 տարի առաջ - 10:20 26-10-2022

ՄԱԿ. 2021 թ-ից ի վեր ավելի քան 5,6 հազար մարդ զոհվել է դեպի Եվրոպա միգրացիոն ճանապարհներին

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) «Անհայտ կորած միգրանտներ» նախագծի շրջանակներում արձանագրել է, որ 2021 թվականի սկզբից դեպի Եվրոպա և Եվրոպայի ներսում միգրացիոն երթուղիներում մահացել է 5 684 մարդ։

Մահացությունների ամենաբարձր թիվը նկատվում է Միջերկրական ծովով անցնող երթուղիներում, Եվրոպայի հետ ցամաքային սահմաններում և հենց մայրցամաքում։

«2014 թվականից ի վեր մենք գրանցել ենք ավելի քան 29,000 մահ դեպի Եվրոպա միգրացիայի ժամանակ», - ասել է Ջուլիա Բլեքը՝ ՄՄԿ 2021 նոր զեկույցի հեղինակը։ «Այս մահերը ևս մեկ մռայլ հիշեցում են միգրացիայի ավելի օրինական և անվտանգ ուղիներ գտնելու հրատապ անհրաժեշտության մասին»:

ՄՄԿ-ն կոչ է անում Եվրոպայում և նրա սահմաններից դուրս գտնվող պետություններին ձեռնարկել հրատապ և կոնկրետ գործողություններ՝ միգրացիոն ճանապարհորդությունների ժամանակ կյանքեր փրկելու և մահացությունը նվազեցնելու համար:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է