Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:16 26-10-2022

Արցախի Հանրային խորհրդի ստեղծումը քաղաքական դաշտում մտահոգություն է առաջացրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի Հանրային խորհրդի ստեղծումը քաղաքական դաշտում մտահոգություն է առաջացրել։ Բանն այն է, որ ՀԽ ղեկավար է նշանակվել սորոսական շրջանակներին հարող, Մասիս Մայիլյանի շրջապատից Արմեն Գեւորգյանը, իսկ ՀԽ անդամները, ըստ արցախցիների, երբեւէ հանդես չեն եկել Արցախի վերաբերյալ ՀՀ իշխանությունների քաղաքականության դեմ։

Ու, սրանով պայմանավորված, կասկածներ կան, թե երբ Ադրբեջանի պահանջով Արցախում ոչնչացվեն պետական ինստիտուտները, նախագահը հրաժարական տա, խորհրդարանն էլ լուծարվի, կառավարումն անցնելու է Հանրային խորհրդին, որն անկախ մարմին է, եւ որի գոյությունը պայմանավորված չէ պետական ինստիտուտների գործունեությամբ։

Իսկ ՀԽ կազմում տեղ են գտել ՀԿ սեկտորի այն ներկայացուցիչները, որոնք պայքարում էին ազգայնական հայացքներ ունեցող պաշտոնյաների դեմ, նաեւ Վիտալի Բալասանյանի հրաժարականն էին պահանջում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն