Արտաքին 3 տարի առաջ - 11:34 24-10-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ Հայաստանին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել։ Այս մասին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Գրառման նշվել է, որ Հայաստանի այսպես կոչված անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների։

«Թարթառ շրջանում Հայաստանի կողմից տեղակայված ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ևս մեկ՝ 26-ամյա քաղաքացիական անձ։ Ցավոք, նրա երկու ոտքն էլ անդամահատվել են»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշեցրել է, որ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ականների վրա պայթելու արդյունքում մահացածների թիվը հասել է 262-ի։ «Հայաստանի անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների»,- նշվում է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի