Ներքին 3 տարի առաջ - 10:23 24-10-2022

Հոկտեմբերի վերջին Ռուսաստանում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում. Ведомости

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման մասին պատմել է «Վեդոմոստի» պարբերականի դիվանագիտական աղբյուրը։

Նրա խոսքով, աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի հաշտարար ելույթից հետո. այնտեղ քննարկվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։

«Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, հանդիպման անցկացման հիմնական վայրեր կարող են լինել Մոսկվան կամ Սոչի։

«Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կկանգնի Սոչիի վրա»,- ասել է նա։

Ավելի վաղ Փաշինյանի և Ալիևի երկու հանդիպում՝ մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի է ունեցել Պրահայում հոկտեմբերի 6-7-ը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Մակրոնի մասնակցությամբ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավարտվել է հայտարարության ընդունմամբ։

Դրանում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը:

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են