Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:07 23-10-2022

Օրենքը Հովակիմյանին չի արգելում իրեն քվեարկել, ինքն էլ քվեարկել է, Հրայր Թովմասյանին հարցրեք՝ ինչու է էդպիսի օրենք գրել․ Ստեփան Սաֆարյան

Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Վահագն Հովակիմյանի ընտրությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում, քանի որ Հովակիմյանը մասնակցել էր փակ գաղտնի քվեարկությանը։

Հովակիմյանն ընտրվել է նվազագույն անհրաժեշտ 65 ձայնով, ստացվում է, որ եթե նա չմասնակցեր քվեարկությանը՝ կարող էր չընտրվել։

Oragir.news-ի հետ զրույցում ՄԱՀՀԻ Վեթինգ և դատաիրավական բերեփոխումների ծրագրի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ իրավական խնդիր իրականում չի տեսնում, այն բանում, որ Հովակիմյանը մասնակցել է քվեարկությանը։

«Ես չեմ ասում՝ ընդհանրապես խնդիր չկա այստեղ, էթիկական խնդիր կա, եթե նույնիսկ օրենսդրական կարգավորումները հստակ չեն, արգելք չեն դնում, իսկ այդ դեպքում անձը կարող է անել այն, ինչ արգելված չէ։

Ես ընդունում եմ, որ ճիշտը այն կլիներ, որ պատգամավորական լիազորությունների վայր դրման ժամկետը լրացած լիներ, այսինքն՝ 15 օր անց լիներ քվեարկությունը։ Իհարկե, կա նոնսենս, որ դեռևս ուժի մեջ չի մտել իր լիազորությունների վայր դնելու ժամկետը, ու ինքը թեկնածու է, բայց ինքն էլ ասում է՝ հստակ է, որ ինքը որոշել էր վայր դնել մանդատը։ Միակ խնդիրն այն է, որ ԱԺ նախագահը դեռ բարձրաձայն չի ընթերցել իր պատգամավորական լիազորությունները դադարած լինելու մասին»։

Դիտարկմանը, թե եթե որոշել է, որ մանդատից հրաժարվելու որոշումը հստակ է ու վերջնական, ապա արդյոք այդ դեպքում նա չպետք է հրաժարվեր քվեարկությանը մասնակցությունից՝ Սաֆարյանն ասաց, որ եթե որևէ տեղ գրված չէ, որ ինքը չի կարող մասնակցել քվեարկությանը, ուրեմն իրավունք ունի մասնակցելու։

«Բա դե թող օրենք գրողը բացատրություն տա, թե ինչու է էդպես գրել օրենքը։ Բա մենք ի՞նչ էինք բացատրում էս քանի տասնամյակ է, որ համատարած է այդ օրենսդրական բացերը։ Դրա համար չենք կարող Հովակիմյանին մեղադրել, նա ասում է քվեարկել եմ, քանի որ ես էլ ունեմ քվեարկության իրավունք, կարող է էթիկական առումով սիրուն չի, որ ինքն իրեն քվեարկում է, բայց ոչ մի արգելք չունի իրեն քվեարկելու»։

Նա ընդգծեց, որ հատկապես պետական մարմինների դեպքում ընդունված է, որ իրավունքը մեկնաբանել այնպես, որ այն, ինչ արգելված չի՝ կարող ես անել։

«Պաշտոնատար անձի դեպքում ասվում է, որ կարող ես անել այն, ինչ թույլատրված է։ Իրեն թույլատրված է թեկնածություն դնել, թույլատրված է քվեարկել և ոչ մի տեղ արգելված չէ իրեն քվեարկել, ինքն էլ քվեարկել է, որ Հրայր Թովմասյանն ու մյուսները օրենքը էդպես են գրել, Հովակիմյանն ի՞նչ անի։

Ասում եմ՝ կարող է բարոյական առումով նոնսենս է, բայց եթե իրավական առումով արգելված չի, ոչ մեկ չի ասել, որ էս դեպքերում դու զրկվել ես քվեարկու իրավունքից, ինքն էլ քվեարկել է»։

Անդրադառնալով ՀԿ-ների ահազանգերին, թե Վահագն Հովակիմյանը կուսակցականացված անձ է և չի կարող ղեկավարել ԿԸՀ-ն՝ Սաֆարյանն ասաց, որ իր ղեկավարած ՀԿ-ն չի միացել այդ հայտարաությանը, քանի որ չեն կիսում այդ ՀԿ-ների կարծիքը։

«Երբեք ԿԸՀ նախագահը չի որոշել կեղծե՞լ, թե՞ ոչ, ընտրությունները չեն կեղծվել նրա համար, որ ԿԸՀ նախագահները եղել են կամ չեն եղել ֆորմալ կուսակցականներ։ Եթե Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ընտրությունները կեղծելու շահագրգռվածություն ունենան, նշանակություն չի ունենալու՝ Վահագն Հովակիմյանն է ԿԸՀ նախագահը, Տիգրան Մուկուչյանը, թե որևէ երրորդ անձ։

Ես չեմ ասում, որ ԿԸՀ չեզոքությունը կարևոր չի, բայց ասել, թե եթե Վահագն Հովակիմյանը ՔՊ-ի թիմից է, հետևաբար միայն այդ փաստով նշանակում է, որ ինքը կեղծելու է ընտրությունները՝ ճիշտ չէ։ Ես չեմ ասում, որ այս քաղաքական թիմը երբևէ չի կարող ունենալ շահագրգռվածություն՝ ընտրությունները կեղծելու, բայց շահագրգռությունների բացառման խնդիրն այն չէ, որ ֆորմալ երբևէ ՔՊ-անդամ չհանդիսացող անդամ նշանակել այդ պաշտոնում։ Փաշինյանը կարող էր չէ բերել մի մարդու, որին 1000 տարի ճանաչում ու վստահում է, արդյոք դրանով ռիսկերը մեղմվելու էին։ Դրա համար՝ ես ի գիտություն եմ ընդունում այդ տեսակետը, այն գոյության իրավունք ունի, բայց ես այդ կարծիքը չեմ ընդունում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր