Արտաքին 3 տարի առաջ - 16:42 23-10-2022

Իրանի և Սիրիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Սիրիայի արտգործնախարարը շեշտել է, որ արևմտյան երկրները անկախ երկրներում՝ այդ թվում նաև Իրանում, ձգտում են ճգնաժամ ստեղծել։ Միկդադը հիշեցրել է Սիրիայի կառավարության և ժողովրդի դեմ դավադրության ու ճգնաժամ ստեղծելու գործում սիոնիստական ​​ռեժիմի և նրա կողմնակիցների վատ փորձը։

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ արևմուտքն ու ԱՄՆ-ն ցանկանում են, որ Իրանը ոչ թե զարգացած և անկախ, այլ՝ կործանված և իրենցից կախվածություն ունեցող երկիր լինի։ «Բոլորը տեսան, թե ինչ արեցին ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի հետ»,- հայտնել է նա։

Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցի ընթացքում շեշտել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը՝ Սիրիային և Պաղեստինին աջակցելու հարցում։

Նրա համոզմամբ՝քաղաքական և քարոզչական ճնշումը չի խանգարի Իրանի ժողովրդին և կառավարությանը գնալ պատվի, անկախության և առաջընթացի ճանապարհով, պահպանել տարածաշրջանի երկրների կայունությունն ու անվտանգությունը, դիմակայել օտարների միջամտությանը և ագրեսիային: «Իրանի ժողովուրդը չեզոքացնելու է թշնամիների դավադրությունները»,- նշել է Աբդոլլահյանը։

Բացի այդ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում