Արտաքին 4 տարի առաջ - 13:25 23-10-2022

Ադրբեջանցի գնդապետը բացահայտում է, թե ինչքան վատ վիճակում է Ադրբեջանի բանակը

2020-ի պատերազմի օրերին թշնամու կրած մարդկային ու ռազմական հսկայական կորուստները օր օրի ավելի բացահայտ են դառնում, մանավանդ որ այդ մասին խոսում են հենց բարձրաստիճան զինվորականները։

Ադրբեջանում սկանդալ է բարձրացել Մատաղիսում սպանված գնդապետ, Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիի խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո։

Դրանում ադրբեջանցի գնդապետը բացահայտում է, թե ինչքան վատ վիճակում է Ադրբեջանի բանակը, ինչ ուժով են սկզբում կռվել հայերն ու ինչպես է հանկարծ ամեն ինչ փոխվել։

Ադրբեջանցի գնդապետի բացահայտումների շարքը այնքան հեռուն է գնացել, որ արդեն հայտնի է դարձել, թե ինչպես է այդ զրույցի ձայնագրությունից 2-3 օր անց ականի վրա պայթել Բաբեկ Սամիդլին։

Քիչ առաջ Գերմանիայում հրապարակվել է մեկ այլ բացահայտում, ըստ որի՝ ադրբեջանցի գնդապետին ձայնագրել է Ադրբեջանի ԱԱԾ-ն, և հենց այդ կառույցի կողմից էլ սպանվել է Բաբեկ Սամեդլին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է