Ներքին 3 տարի առաջ - 15:18 22-10-2022

«Խաղաղության պայմանագրից» հետո էլ Թուրքիան չի դադարելու պահանջել․ թուրքագետ

«Թուրքիան և Ադրբեջանը երբեք կանգ չեն առնելու։ Երբ տեսնում են, որ դիմացինը թույլ է և պատրաստ է զիջումների, իրենք անընդհատ պահանջելու են»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու կարևորության մասին հայտարարությանը։

«Թուրքիային շատ պետք է այդ պայմանագիրը, բայց ոչինչ չի խանգարում, որ դա կնքելուց հետո Թուրքիան այլ բան ասի (այլ պահանջներ ներկայացնի Հայաստանին-խմբ․)։ Օրինակ՝ որ Ցեղասպանությունից պետք է հրաժարվել, գիտե՞ս, պետք է Ծիծեռնակաբերդը փակես, պետք է ճանաչես սա ու նա։ Այսինքն՝ այդ առումով, Թուրքիայի համար որևէ համաձայնագիր 100%-անոց չէ։ Նրանք ամեն պահի կարող են նոր բաներ պահանջել»,- ասաց նա։

Չնայած սրան՝ թուրքագետը շեշտում է․ սահմանների բացումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է միայն Ադրբեջանին և Թուրքիային, ո՛չ Հայաստանին։

«Հայաստանն այժմ այնքան թույլ և խոցելի է, որ չի կարողանալու դիմակայել թուրք-ադրբեջանական ֆինանսական, տնտեսական ու քաղաքական ինտերվենցիային։ Եվ այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։ Այսինքն՝ դեռևս հրապարակային առումով, որ հակակշռեն հնարավոր վտանգին, որ նաև ազգային անվտանգության սպառնալիք է։ Նայեք Վրաստանի օրինակը՝ Բաթումը, և ամեն ինչ պարզ կլինի»,- եզրափակեց թուրքագետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում