Ներքին 3 տարի առաջ - 13:01 22-10-2022

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում փակ հանդիպում է եղել Արմեն Գրիգորյանի հետ

Հոկտեմբերի 21-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) հյուրընկալել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Այս մասին հայտնում են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) լրատվական ծառայությունից:

Քննարկման թեման Հայաստանի անվտանգային միջավայրը և մարտահրավերներն էին ս․թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակաշրջանում, որի ընթացքում արծարծվեցին ռազմաքաղաքական և անվտանգային գործոնների, իրադարձությունների ու միտումների հնարավոր ազդեցությունը Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։

ՄԱՀՀԻ ասոցացված և գործընկեր փորձագետների մասնակցությամբ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, միջազգային հարաբերությունների փոփոխության պարագայում հավանական նոր սպառնալիքներին Հայաստանի արձագանքելու կարողություններին։ Քննարկվել են նաև Հայաստանի կարողությունները, դրանց մեծացման հնարավորությունները՝ առկա ու առաջացող ռիսկերը կառավարելի հունի մեջ պահելու նպատակադրմամբ։

Քննարկման ընթացքում Ա․ Գրիգորյանը ներկայացրել է ընթացող բանակցային գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև Հայաստանի գործընկեր պետությունների երկկողմ հարաբերությունները խորացնելուն ուղղված գործունեության վերաբերյալ մանրամասներ։

Հանդիպումն անցավ գործնական ու ջերմ մթնոլորտում, կարևորվեց հանդիպումները կանոնավոր կերպով անցկացնելու պայմանավորվածությունը։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին