Ներքին 4 տարի առաջ - 20:37 19-10-2022

Ապրել եմ ուզում, բայց որտե՞ղ գնամ, որ բուժվեմ. հիվանդները դժգոհ են ԲԿ-ների միավորումից

Երեկ քաղաքապետարանի ավագանու նիստում քննարկվում էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցը։

Քվեարկության արդյունքում 43 կողմ, 2 դեմ, 3 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց։ Քննարկման ընթացքում Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նշեց, որ «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» շահագործվող բժշկական սարքավորումները ձեռք են բերվել նախորդ դարի 60-70-ական թվականներին և այժմ գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Մեր մասնագետների գնահատմամբ` շենք-շինության և օժանդակ կառույցների համալիր հիմնանորոգումը 1.8 միլիարդ դրամ կարժենա: Կենտրոնը առկա ռեսուրսներով չի կարող մրցունակ լինել այլ բուժկենտրոնների հետ»,-ասաց Սիմոնյանը` հավելելով, որ 2023 թվականին նախատեսվում է նորաստեղծ կենտրոնի համար 600 միլիոն դրամի շրջանակներում ձեռք բերել սարքավորումներ:

Oragir.News-ի հետ զրույցում «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ»-ի աշխատակիցներից մեկը ասաց, որ իրենց կարծիքը հաշվի չեն առել նման որոշում կայացնելիս, չեն ցանկանում ինչ-որ բան ասել, քանի որ վստահ են՝ իրենց կարծիքը հաշվի չեն առնելու։

Հիվանդներից մեկն էլ իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ դեմ է միավորմանը տարվա ընթացքում չորս անգամ լինում է սրտաբանականում, բուժում ստանում. «Ապրել եմ ուզում, բայց որտեղ գնամ բուժվեմ, կարա՞ք պատասխանեք, այսօր սա են քանդում, վաղն էլ մյուսն են քանդելու, այս ժողովրդի վիճակը ոնց է լինելու։ Հարուստ մարդիկ շատ կան, որ քանդում են, տեղը էլիտար շենքեր սարքում, միլիոններ կուտակում, բա այս աղքատ ժողովուրդը ո՞նց անի, սրանց վիճակը ոնց է լինելու»։

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն տնօրեն Սերգեյ Միրզոյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Դա այնպիսի լուրջ ու գլոբալ պրոյեկտ է, որին համաձայն չլինել չի կարելի։ Միանշանակ, համաձայն եմ, և, միանշանակ, այն մարդիկ, ովքեր մասնակից են լինելու դրա, հաջողելու են, իսկ դա անպայման է հաջողելու, ուրիշ տարբերակ չկա, պետք է բոլորը մասնակցություն ունենան, որ դա հնարավորինս շուտ հաջողի»։

Հետաքրքրվեցինք Միրզոյանից՝ ունե՞ն որևէ հաշվարկ ԲԿ-ների միավորումից․ քանի՞ աշխատակից կմնա առանց աշխատանք, Միրզոյանը պատասխանեց. «Իրար են միանում հիմնարկներ, որոնք, ըստ իրենց գործառույթների, կոնկուրենտ չեն հանդիսանում, այսինքն՝ ստորաբաժանումներ ամբողջությամբ իրենց կազմով տեղափոխվում են նոր տերիտորիա»։

Միրզոյանի խոսքով՝ եթե մասնագետի մասնագիտական հմտությունները բարձր մակարդակի վրա են, աշխատանք կորցնելու մասին խոսք լինել ուղղակի չի կարող։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան