Ներքին 3 տարի առաջ - 22:36 17-10-2022

Ռուսական ներխուժման անտեսանելի կողմը․ շուտով փողոց դուրս կգան հպարտ պոռնիկները

Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայից հետո Հայաստանում ականատես եղանք ռուսների ներհոսքի նոր ալիքի, բայց ի տարբերություն առաջինի՝ եկողներն արդեն բարձր տեխնոլոգիաների ոլորտից չէին․ Հայաստան եկան տարբեր խավերի ներկայացուցիչներ, և նրանց ազդեցությունն արդեն նկատելի է։

Օրինակ՝ մնացածի հետ Հայաստան են եկել նաև ռուսաստանցի մարմնավաճառները, որոնք իրենց հետ բերել են ռուսական որոշ «ավանդույթներ»։ Ճիշտ է, դեռևս առանձին կայքեր չկան, բայց արդեն բացվել են տելեգրամյան ալիքներ, որտեղ ամենայն մանրամասնություններով ներկայացվում են մարմնավաճառները՝ մանրակրկիտ լուսանկարներով, տեսանյութերով, ֆիզիկական տվյալներով, գնացուցակով և հավելյալ ծառայությունների գներով։

Սա նորություն է Երևանում, քանի որ հայ մարմնավաճառները նման «ավանդույթներ» չունեին։ Մի խոսքով՝ գնային, փիարի նոր քաղաքականությունը և գուցե որակական նոր մակարդակը լուրջ մրցակցություն են ստեղծելու Երևանում։

Կարելի է ենթադրել, որ հասարարակական տարբեր խմբերի՝ առևտրականների, ուսանող-դասախոսների և այլոց կողքին շուտով Երևանի փողոցներ դուրս կգան նաև հայ հպարտ մարմնավաճառները։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի