Ներքին 3 տարի առաջ - 12:33 14-10-2022

Լավ ասենք ռեկտորներին կրճատեցին թիվը պակասեց, ինչպե՞ս է դա անդրադառնալու կրթության որակի վրա. Սերոբ Խաչատրյան

«Լավ ասենք ռեկտորներին կրճատեցին թիվը պակասեց, հաշվապահները պակասեցին, ինչպե՞ս է դա անդրադառնալու կրթության որակի վրա, առայժմ դա տեսանելի չէ»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ խոսելով երեք բուհերի միավորման մասին հայտարարություններից։

Խոսելով միավորման հնարավոր պատճառների մասին՝ Խաչատրյանն ասաց. «Այստեղ որոշակի խնդիր կա այն իմաստով, որ հատկապես Մանկավարժական համալսարանում մենք արդեն ունենք մի շարք ֆակուլտետներ, որտեղ շատ քիչ են ուսանողները։ Մի քանի հոգու հետ դաս են անում, դա արդյունավետ չէ։ Եթե միավորման արդյունքում հնարավորություն կլինի, որ խմբերը մի փոքր ավելի նորմալանան, դա ինձ թվում է՝ նորմալ է»։

Հարցին, թե եթե այդ նպատակն է հետապնդում միավորումը, ինչո՞ւ ավելի քիչ թվով ուսանողներ ունեցող Մանկավարժականը չեն միացնում Բրյուսովին, այլ հակառակն են անում՝ Խաչատրյանն ասաց. «Այս պահին ես ծանոթ չեմ, թե ով ում է միացնում, հնարավոր է երեքն էլ լուծարում են, դրա հիման վրա լրիվ նոր բուհ են ստեղծում, այս պահին այդպիսի ինֆորմացիա չեմ տեսել, որ հենց Բրյուսվին միացնում են Մանկավարժականը, կարողա գնան նաև այն տարբերակով, որ Բրյուսովը լուծարվում է և միավորման տարբերակով ստեղծվում է նոր բուհ»։

Հետաքրքրվեցինք Խաչատրյանից, թե այս միավորումներով հնարավո՞ր է լուծել Հանրապետությունում առկա մանկավարժների պակասի խնդիրը՝ Խաչատրյանն ասաց. «Այս իմաստով շատ բան չեմ կարող ասել, քանի որ նախարարությունը պետք է ինչ-որ փաստաթուղթ դնի քննարկման, որ ասենք քննարկենք, հիմա մենք ընդամենը լսել ենք, որ երեք բուհ միավորվում է։

Պետք է տակը հիմք լինի՝ ինչի ենք միավորում և տակը պետք է համոզիչ փաստաթուղթ հիմք լինի, որը ցույց տա այդ ճանապարհային քարտեզը, թե ինչպես է լինելու, որ միավորման արդյունքում ավելի լավ արդյունք ենք ունենալու, քան այս պահին ունենք։ Այդ միավորման համոզիչ ճանապարհային քարտեզը պետք է լինի, եթե ընդամենը ռեկտորների և հաշվապահների թիվն է պակասում դա երաշխիք չէ, որ ավելի լավ կլինի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում