Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:30 16-03-2026

Քոչարյանը՝ վարչապետի թեկնածու, Տեր-Պետրոսյանը լույս ու ջուր չունի, 1 տիրադավ պակասեց. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 16-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը մարզահամերգային համալիրում այս ժամերին ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը և հայտարարում վարչապետի թեկնածուի անունը։ «Մենք ներկայացնելու ենք առաջիկա ընտրություններին մասնակցելու մեր ձևաչափը, վարչապետի թեկնածուին ու մեր ծրագրային հիմնական դրույթներն ու սկզբունքները»,- նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Ակնկալվում է, որ վարչապետի թեկնածուի մասով անակնկալներ չեն լինի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կառաջնորդի դաշինքը՝ գլխավորելով նախընտրական ցուցակը, դաշինքում կլինեն ՀՅԴ-ն և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Իր վերջին ասուլիսում էլ Ռոբերտ Քոչարյանը չէր թաքցրել՝ վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշման մասին կհայտարարեն սոցհարցումներից հետո։ «Ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավականին լուրջ հաջողությունների հասել է և կարող է դա անել երրորդ անգամ: Սա պետք է մեր մեսիջը լինի մեր ընտրողներին»,- ասել էր 2-րդ նախագահը։ Այսօր երեկոյան «Հայաստան» դաշինքը կներկայացնի իր նախընտրական կարգախոսը։ Դատելով Իշխան Սաղաթելյանի խոսքից՝ երկրորդ նախագահի թիմը նախընտրել է՝ «Միասին կարող ենք» կարգախոսը: Մարզահամերգային համալիրում ընթացող միջոցառմանը լրագրողները հրավիրված չեն, դրան հնարավոր է հետևել ուղիղ հեռարձակման միջոցով: Հիշեցնենք՝ 2021-ին «Հայաստան» դաշինքը զբաղեցրել էր 2-րդ տեղը՝ ստանալով ձայների 21.09 տոկոսը։

Շուրջ 24 ժամ է` Առաջին Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկված են։ Այս մասին հայտնում է գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։ Էլեկտրամատակարարումը դադարեցվել է մարտի 15-ի ժամը 13։00-ից։ Գրասենյակից հայտնում են, որ խափանվել է նաև ջրամատակարարումը։ «Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը»,- նշված է Ավագյանի տարածած հաղորդագրության մեջ։ Նա վստահ է՝ հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով, քանի որ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել նման քայլի առանց հրահանգի։ Ավագյանի կարծիքով՝ սա ոչ թե սովորական վթար է, այլ ՀՀ առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում։ Առաջին նախագահն ավելի վաղ աջակցություն էր հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին։

Վայոց Ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից` իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ «Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը մեկն էր հանրության լայն շերտերի կողմից «տիրադավ» որակմանն արժանացած հոգևորականներից, ովքեր միացել են եկեղեցու այսպես կոչված «բարենորոգման»՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին և պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում