Մամուլ 3 տարի առաջ - 08:15 14-10-2022

Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանն այսօր կընդունեն ՀՀ ԱԺ-ում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կընդունեն ՀՀ Ազգային ժողովում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադառնալուց հետո պատրաստակամություն է հայտնել ընդունել պատվիրակությանը։

Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, Արայիկ Հարությունյանի խորհրդական, Արցախի նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

ԱԺ նախագահի խոսնակը տեղեկությունը երեկ հաստատեց մեզ հետ զրույցում, իսկ ժամի վերաբերյալ ասաց՝ հստակություն չկա։ Երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել էր ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը եւ մանրամասներ ներկայացրել բանակցային գործընթացից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը