Ներքին 3 տարի առաջ - 22:45 12-10-2022

Մտահոգվելու նոր առիթ կա. ինչու են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հատուկջոկատայինները զորավարժություններ անցկացնում

Վրաստանի Մուխրովանի գյուղում սկսվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունները։
Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտնում է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

Նշվում է, որ «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հատուկ նշանակության ջոկատները, անցկացվում են ամեն տարի։

Oragir.news-ը վրացագետ Ջոնի Մելիքյանից հարցրեց, թե ինչ ռիսկեր է պարունակում իր մեջ այդ զորավարժությունը։

Նա պատասխանեց. «Այն գործող ֆորմատ է, որն անցկացվում է 2009 թվականից, նախորդ տարի Թուրքայում է եղել, այս տարի Վրաստանում է, իսկ ավանդույթի համաձայն՝ արդեն գալիք տարում Ադրբեջանում տեղի կունենա, մեզ մոտ դա արդեն ձևավորված ավանդույթ է ու բացի դրանից, որ երկկողմանի միջպետական հարաբերություններում ռազմավարական համագործակցության է հասել, նաև ռազմավարական գործընկերությունը հասցվել է եռակողմ ֆորմատում, որը բացի այդ՝ դեռևս Սաակաշվիլիից սկսած՝ նաև ռազմական կոմպոնենտն էր ընդլայնում և դրա շրջանակներում, կարելի է ասել, որ իրենք ունեն երկու ձևավորված ֆորմատ, երկու ջոկատայինների զորավարժությունները, որը Վրաստան-ՆԱՏՕ շրջանակներում տարբեր ձևով ավելի լայն զորավարժությունների ֆորմատ է պարունակում։ Սպառնալիք այն չի պարունակում, բայց պարզ է, որ ռիսկեր կան, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ակտիվացումը մեզ համար ռիսկ է, բայց այստեղ շատ կարևոր է հիշել, որ Երևան-Թբիլիսի միջպետական տարբեր մակարդակներում հնչող փաստը, որ թե՛ Երևանը և թե՛ Թբիլիսին միմյանց համար սպառնալիք չպիտի հանդիսանան և միմյանց տարածքից իրար հանդեպ սպառնալիք չլինի, բայց այս շրջանում Թուրքիայի ակտիվանալը մեր տարածաշրջանում արդեն իսկ սպառնալիք է։ Ադրբեջանի պահվածքը 2020-ից հետո էլի վտանգներ է պարունակում մեր տարածաշրջանի համար։ Պետք է դիվանագիտորեն աշխատել, որ կարողանանք մաքրել հնարավոր հետևանքները։ Ամեն դեպքում՝ փորձում ենք հասկանալ, թե որոնք են խնդրի լուծման տարբերակները։ Կարևոր առանցքն այստեղ Թուրքիան է, որն իր օկուպացիան ու ագրեսիան կարող է կատարել, որի համար մտահոգվելու, ուշադիր հետևելու կարիք ունենք որպես փորձագետներ»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան