Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:51 12-10-2022

Թուրքիայի ասածները մենք չպետք է ընդունենք որպես բացարձակ ճշմարտություն․ թուրքագետ

«Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության են եկել հինգ սկզբունքների շուրջ։ Թե որոնք են այդ սկզբունքները, ինքը չի մանրամասնել»։ Այս մասին այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարություն էր տարածել, որ խաղաղության համաձայնագրի կետերը կողմերի միջև համաձայնեցված են։

Հարցին, թե ինչ է պետք հասկանալ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունից, Իսպիրյանը պատասխանում է․ «Պետք է հասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները խաղաղության համաձայնագրի գլխավոր կետերի շուրջ համաձայնության են եկել»։

Անդրադառնալով Թուրքիայի նախորդ հայտարարություններին, հանդիպումներին՝ Իսպիրյանը նշեց, որ Թուրքիան պարզապես Ադրբեջանի կողմից է։

Իսպիրյանը ընդգծեց․ «Թուրքիան ներկայացնում է Ադրբեջանի շահերը։ Թուրքիան ասում է այն, ինչ ցանկանում է, որ Ադրբեջանը լսի կամ ինչ ցանկանում է, որ Ադրբեջանի հասարակությունն իմանա։ Թուրքիայի ասածները մենք չպետք է ընդունենք որպես բացարձակ ճշմարտություն։ Մենք պետք է ունենանք մեր քաղաքականությունը։ Թուրքիայի ասածներից երևում է, որ մինչև Ադրբեջանը և Հայաստանը չկարգավորեն հարաբերությունները, Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ մի նախաձեռնություն չի կարող կյանքի կոչվել։ Հանդիպումների գլխավոր հարմար հարթակը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կա համաձայնություն, կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, կողմերը հինգ կետերի սկզբունքների շուրջ համաձայնության են եկել։ Ըստ իրենց հայտարարության՝ շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը