Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:01 11-10-2022

Մոսկովյան կայֆեր` ժանտախտի ժամանակ. ումից է պակաս Ալեն Սիմոնյանի կինը

Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 9-ից 12-ը պաշտոնական այցով Մոսկվայում է։

Նա մեկնել է 16֊հոգանոց պատվիրակությամբ, Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվա են մեկնել պատգամավորներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Գուրգեն Արսենյանը, Հայկ Սարգսյանը, Մարինա Ղազարյանը և Տարոն Մարգարյանը։ Նրանց հետ մեկնել են նաև ԱԺ 8 աշխատակիցներ։

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվա է մեկնել նաեւ նրա կինը՝ Մարիամ Մարգարյանը, նա ֆեյսբուքյան էջում կիսվել է Մոսկվայում արված լուսանկարներով։








Նրա անունը պատվիրակության կազմում չկա, բայց հոգ չէ, ինչպես Փաշինյանի տիկինը, նա եւս կարող է հայտարարել, որ շատ է սիրում ամուսնուն եւ նրան ուղեկցում է պաշտոնական այցերի ժամանակ, որպեսզի հասցնի շփվել վերջինիս հետ։



Ավելին, ինչպես հայտարարում էր Աննա Հակոբյանը, իր մեկնելը որեւէ ծախս չէ պետական բյուջեի համար, քանի որ ինքնաթիռը այսպես թե այնպես մեկնում է, իսկ սենյակը ամրագրվում է, հետեւաբար ինչու մյուս պաշտոնյաների կանայք էլ չօգտվեն այս հնարավորությունից։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցերի միջակայքում կնոջ ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի, Հրաչյա Հակոբյանի (վարչապետի աներորդին), «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ հանգստանալու էին մեկնել Միկոնոս։

Այցը նշանավորվել էր «Պրինսիպոտե» ռեստորանից տարածված տեսանյութով ու «Void» գիշերային ակումբի մուտքի մոտ արված լուսանկարներով։ Հանգստից հետո Ալեն Սիմոնյանը մեկնել էր Վիեննա՝ մասնակցելու միջազգային երկու հավաքի, որի կազմում ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը չեն եղել, բայց նրանք Սիմոնյանի հետ գտնվել են Միկոնոսում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը