Արտաքին 3 տարի առաջ - 22:19 11-10-2022

Լավրովն անդրադարձել է Թուրքիայի միջնորդական դերին՝ ՌԴ-արևմուտք բանակցություններում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Թուրքիայի միջնորդական դերին՝ Ռուսաստանի և արևմուտքի միջև հնարավոր բանակցություններում։

Ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում Լավրովը նշել է, որ հոկտեմբերի 12-ին Ատանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայանալիք հանդիպման ընթացքում թուրքական կողմը կարող է բարձրացնել Մոսկվայի և արևմտյան երկրների միջև երկխոսություն կազմակերպելու հարցը, եթե Անկարան իսկապես շահագրգռված է դրանում։

Սերգեյ Լավրովը միևնույն ժամանակ հայտնել է, որ մինչև այժմ Թուրքիան որևէ առաջարկ չի ներկայացրել Ռուսաստանին։ «Ինձ համար ակնհայտ է, որ եթե թուրք գործընկերները մտածել են այս մասին, ապա այս շաբաթ նախագահներ Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ, մեր առջև նման հարցեր բարձրացնել մեծ հնարավորություն կունենան։ Մենք հրապարակային հայտարարություններից բացի այլ բան չենք լսել»,- ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական կողմը հրապարակավ հայտարարում է տարբեր նախաձեռնությունների մասին, իսկ հետո սկսում տեսնել՝ ով ինչպես կարձագանքի։

«Եթե կարդաք և հավատացեք այն ամենին, ինչ գրում է թուրքական մամուլը, ապա թվում է, թե պարոն Էրդողանի այս միտքը մղվել է ամերիկացիների կողմից, թվում է, թե թուրքերն այնտեղ ինչ-որ կիսադրական են արձագանքի են արժանացել»,- եզրափակել է Լավրովը։








Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի