Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:12 07-10-2022

Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը շարունակում է մնալ հայ ժողովրդի կարևորագույն նպատակներից մեկը․ «Ապրելու երկիր»

Վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԵՄ նախագահի համատեղ հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։

«Ապրելու երկիր» կուսակցությունը կասկածի տակ չի դնում տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը և Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը, սակայն, միևնույն ժամանակ, նկատում է, որ այս հայտարարությունը Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հիմնախնդրից ամբողջովին հեռանալու ակնհայտ քաղաքականության գործնական քայլ է, որը լուրջ խոչընդոտ է դառնալու Արցախի հարցի կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության՝ սեփական շահերը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավոր խողովակների գրեթե բացակայությունը։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ներկայացնել Արցախի շահերը, եթե ոչ որպես Արցախի հարցի շահառու, ապա որպես Արցախի շուրջ ստեղծված խնդիրների կարգավորման երաշխավոր, նպաստելով Արցախի սուբյեկտայնության ճանաչմանը։

Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Արցախի անվտանգության և զարգացման ամրապնդումը շարունակում է մնալ հայ ժողովրդի կարևորագույն նպատակներից մեկը, որին հասնելու ուղղությամբ, վստահ ենք, միավորվելու են համայն հայության ջանքերը՝ ի հեճուկս Հայաստանի գործող իշխանությունների։

Ցանկանում ենք հիշեցնել, որ հայտարարության մեջ նշված Ալմա-Աթայի Հռչակագրի հիմք հանդիսացող Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1992թ․ փետրվարին վավերացրել է վերապահումներով։

Մասնավորապես, Հայաստանի համար գործում է Համաձայնագրի 5-րդ հոդվածը՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում շարունակում է գերակա մնալ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ անկախ որևէ ստորագրված հայտարարության և պայմանագրի։

Միևնույն ժամանակ, անընդունելի է այն հանգամանքը, որ Ադրբեջանը, իբրև ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, շարունակում է իր վերահսկողության ներքո պահել Հայաստանի տարածքի որոշ հատվածը, ինչը փաստացի իմիտացիայի արձանագրում է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ որևէ փաստաթուղթ չի ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը, և մեր շահերի միակ երաշխիքը անվտանգային և զարգացման հզոր համակարգի առկայությունն է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի