Արտաքին 4 տարի առաջ - 12:50 07-10-2022

Էրդողանը Շվեդիային եւ Ֆինլանդիային առաջարկել է տարբեր ժամանակներում միանալ ՆԱՏՕ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիային եւ Ֆինլանդիային առաջարկել է ՆԱՏՕ-ին միանալ տարբեր ժամանակներում։ Նա երկու երկրներին մեղադրում է այն խմբավորումներյն պաշտպանելու մեջ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։

Թուրքիան եւ Հունգարիան վերջինն են, որ չեն վավերացրել դաշինքին Հյուսիսային Եվրոպայի երկրների անդամակցությունը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան բարեհաճ չի լինի Շվեդիայի հանդեպ այնքան ժամանակ, քանի դեռ «ահաբեկչական կազմակերպությունները» ցույցեր են անցկացնում այդ երկրի փողոցներում եւ նրա խորհրդարանում։

Էրդողանն ասել է, որ Թուրքիան ավելի լավ հարաբերություններ ունի Ֆինլանդիայի հետ, որովհետեւ «դա այն երկիրը չէ, որտեղ ազատ պտտվում են ահաբեկիչները»։
«ՆԱՏՕ-ն պետք է վերջնական որոշում կայացնի, եւ եթե նրանք ընդունեն որոշում հօգուտ Ֆինլանդիայի, իհարկե, մենք ամեն բան կանենք, ինչը կպահանջվի մեզանից»,- ասել է Էրդողանը։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ Հելսինկին կողմ է Շվեդիայի հետ միաժամանակ դաշինքին անդամակցելուն։
«Մեր տեսակետից, շատ կարեւոր է, որպեսզի Ֆինլանդիան եւ Շվեդիան միասին մտնեն ՆԱՏՕ, որովհետեւ մենք երկուսս էլ գտնվում ենք Եվրոպայի հյուսիսային մասում, երկուսս էլ նույն աշխարհաքաղաքական դիրքում ենք անվտանգության առումով»,- ասել է նա։ «Բայց, իհարկե, մենք կշարունակենք քննարկումը, եւ հիմա Թուրքիան, ինչպես նաեւ Հունգարիան պետք է վավերացման մասին որոշում ընդունեն»։

Էրդողանի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Շվեդիան հայտարարել էր, որ կչեղարկի զենքի մատակարարման էմբարգոն, որը մտցրել էր Թուրքիայի հանդեպ 2019թ. Սիրիայում YPG քուրդ աշխարհազորայինների դեմ թուրքական ռազմական գործողությունից հետո։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում