Արտաքին 4 տարի առաջ - 17:07 06-10-2022

Ֆրանսիան ուս ուսի հայ ժողովրդի կողքին է. Քեթրին Կոլոնա

Ադրբեջանի զինված ներխուժումները և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին հարվածներ հասցնելը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։ Այս մասին Ֆրանսիայի Սենատում հայտարարել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան:

Նրա խոսքով` Ֆրանսիան ուս ուսի կանգնած է հայ ժողովրդի կողքին:
«Մեր պատմությունները կապված են այն պահից, երբ մեր երկիրը փախստականներ ընդունեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Մենք համերաշխություն ենք ցուցաբերում հայ ժողովրդի հետ և կշարունակենք դա անել մինչև կհասնենք հակամարտության բանակցված, խաղաղ լուծման»,-ասել է նա:

Նա նշել է, որ Ֆրանսիան ակտիվ ջանքեր է գործադրում հայ գերիների, ռազմագերիների ազատ արձակման համար:
«Ես կարող եմ ձեզ տեղեկացնել, որ նրանցից 17-ը երեկ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից»,-ընդգծել է Կոլոնան՝ հավելելով, որ Ֆրանսիան Եվրամիության հետ միասին ներգրավված է երկու երկրների միջև երկխոսության գործընթացում, որը շարունակվում է:

«Նախագահ Մակրոնը վաղը կշարունակի այն իր մի շարք եվրոպացի գործընկերների հետ, քանի որ խաղաղությանն ու միջազգային իրավունքին հավատարիմ է»,-նշել է նախարարը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում