Ներքին 4 տարի առաջ - 13:25 06-10-2022

Եթե դու ունես փոքր հողակտոր, ինչ էլ անես, ընտանիքդ պատշաճ կերպով չես պահի, դա ինքնախաբեություն է. Վահան Քերոբյան

Խեղում եք իմ ասածները, «քանդել այգիները» արտահայտություն իմ բերանից դուրս չի եկել, ես ասել եմ՝ ցանկացած մարդ պետք է ստեղծի մեծ արդյունք և եթե ունես փոքր հողակտոր, ակնհայտորեն չես կարող ստեղծել մեծ արդյունք: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով խաղողագործների հետ հանդիպմանը.

«Կամ պետք է մեծացնես քո հողատարածքները, կամ պետք է զբաղվես այլ գործունեությամբ, որով կստեղծես մեծ արդյունքը: Գիտեք, որ Կառավարությունն աշխատում է խոշորացնել գյուղատնտեսությունը միայն այն նպատակով, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները կարողանան ունենալ լավ եկամուտ: Եթե դու ունես փոքր հողակտոր, ակներևաբար, ինչ էլ անես, չես կարողանա ստանալ այնքան եկամուտ՝ ընտանիքդ պատշաճ կերպով պահելու համար, դա ինքնախաբեություն է: Ես ունեմ շատ ընկերներ՝ գյուղում ապրող, ովքեր թողել են գյուղատնտեսությունը և զբաղվում են այլ գործունեությամբ»,- ասել է նա:

Քերոբյանը նշել է գուցե կոշտ է հնչում, բայց մարդիկ պետք է հասկանան, որ պետությունը պարտավոր չի սուբսիդավորել այնքան, որ ապահովի իր համար բավարար չափով եկամուտ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում