Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:29 20-03-2023

Ասում եմ՝ տղա ջան, դու եթե արդեն Նիկոլի հետ տալ ու առնելիք ունես, ապա դա նշանակում է, որ քո կրոնը մահմեդականությունն է․ Նարե Սոսեն՝ Օնիկ Գասպարյանին

«Օնիկ Գասպարյանի մասին լավ կարծիք ունեի մինչև այն պահը, որ ինքը թույլ տվեց՝ Նիկոլը անպատիժ մնա»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Նարե Սոսեն։

Ազատամարտիկը կարծում է, որ Օնիկ Գասպարյանը այն միակ մարդն է եղել, որը կարող էր կանխել Նիկոլին և «նիկոլիզմը»․ «Ինքը անգամ իրավունք ուներ ձերբակալելու՝ հայտարարելով, որ շտաբային կամ ժամանակավոր կառավարություն է ձևավորվելու։ Չգիտեմ, կամ քաջությունն ու խիզախությունը չհերիքեց, կամ չգիտեմ։ Ես նրան լավ չեմ ճանաչում, բայց մի բան լավ գիտեմ, որ կարող էր փրկել հայրենիքը ու ինքը դա չարեց»,-հավաստիացնում է Նարե Սոսեն։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը արցախյան պատերազմներով անցած Նարե Սոսեի համար այլևս դրական կերպար չէ։

«Ինձ թվում է՝ պարզապես կրոնափոխ է եղել Օնիկ Գասպարյանը։ Ես իրեն ասում եմ՝ տղա՛ ջան, դու եթե արդեն Նիկոլի հետ տալ ու առնելիք ունես, ապա դա նշանակում է, որ քո կրոնը մահմեդականությունն է։ Փաստացի կրոնափոխ եղար ու մտածեցիր՝ ի՞նչ եմ անում հողը, եթե կա փողը։ Փաստացի իրեն ստորացրին։ Հանեցին ու շպրտեցին, ու գնաց Նիկոլի հետ սեղան նստելու։ Ես կարծում եմ՝ շատ ազատամարտիկներ իմ կարծիքը կիսում են»,- մանրամասնեց Նարե Սոսեն։

Նշենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսօր կրկին մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։ Այդ մասին տեղեկացրել է Անդրանիկ Քոչարյանը։ Նիստն ընթացել է փակ դռների հետևում։ Անցած նիստից հետո Քոչարյանն ասել էր, որ քննարկել են բոլոր մանրուքները, սկսած պատերազմից առաջ բանակի վիճակից, մինչև սպառազինության, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու հարցեր։ Քննիչ հանձնաժողովի ղեկավարը դրվատանքի խոսքեր է հնչեցրել Օնիկ Գասպարյանի հասցեին, նաև ասել՝ ոչ մեկը նրա չափ ավանդ չունի Զինված ուժերում, գիտելիքներով էլ չի կարող մրցել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ